f

Անկախ

20% աճ․համաճարակաբանը ներկայացրել է ՀՀ-ում սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը


ՍՇՎ-ի դեպքերի առյուծի բաժինը եղել է մինչև 14 տարեկան երեխաների մոտ: Երկրում շրջանառվում են հիմնականում պարագրիպն ու ռինովիրուսները։

Վերջին շաբաթվա ընթացքում, նախորդ շաբաթվա համեմատ Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՀ) հիվանդացության 20 տոկոս աճ։ Միևնույն ժամանակ ՀՀ-ում վիրուսային վարակների տարածման հետ կապված իրավիճակը կայուն է և վերահսկելի։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանության բաժնի համաճարակաբան Ներսես Գրիգորյանը։

«Համաճարակաբանական իրավիճակը լիովին համապատասխանում է աշնանային սեզոնին, հիվանդացության ցուցանիշների արտառոց բարձրացում չի գրանցվել», - ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում (աճը մեկ շաբաթվա ընթացքում կազմել է 1,4 տոկոս նախորդ շաբաթվա համեմատ) ու 5-14 տարեկան երեխաների շրջանում (1,5 անգամ): ՍՇՀ-ն ավելի քիչ է տարածված մեծահասակների շրջանում․չափահաս բնակչության շրջանում հիվանդության դեպքերի թիվն ավելացել է 1.1 անգամ:

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում այսօր հատկապես տարածված են պարագրիպն ու ռինովիրուսը։ Ախտանշաններն են՝ ջերմաստիճանի բարձրացումը, վերին շնչուղիների (կոկորդ, քթըմպան) բորբոքում, մկանային ցավեր, թուլություն։

Հիվանդության դեպքերի ավելացման միտումը Գրիգորյանը կապում է ուսումնական տարվա մեկնարկի հետ։

Ինչ վերաբերում է ընթացիկ ամռան ցուցանիշներին, ապա այստեղ նույնպես նախորդ տարիների համեմատ սուր շնչառական վարակների դեպքերի աճ էր գրանցվել։

«Նախորդ սեզոնների համեմատ այս ամառ ՍՇՎ հիվանդության ցուցանիշներն ավելի ցածր էին։ Բայց եթե համեմատենք 2022 թվականի ամառային շրջանը նախորդ տարիների հետ, ապա այստեղ 10 տոկոս աճ է նկատվել», - ասաց Գրիգորյանը։

 

Գրիգորյանը նշեց, որ այս ամռանը աղիքային ինֆեկցիայի դեպքերի աճ չի գրանցվել։ Հունիսին ու հուլիսին արձանագրվել է աղիքային վարակների ընդամենը երեք բռնկում, որոնք պայմանավորված էին սննդային գործոնով:

Երեք դեպքերից երկուսը արձանագրվել են Կոտայքի մարզի դպրոցականների շրջանում։ Թունավորման մեկ դեպք տեղի է ունեցել էքսկուրսիայի ժամանակ, իսկ երկրորդը՝ հանրային սննդի օբյեկտում։

Մասնագետը կոչ արեց պահպանել սանիտարական-համաճարակաբանական նորմերը, անձնական հիգիենայի կանոնները, ուտելուց առաջ լվանալ բանջարեղենն ու մրգերը, սննդամթերք չգնել փողոցային առևտրականներից:

Գրիգորյանը խորհուրդ է տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի՝ գրագետ բուժում ստանալու համար։

սուր շնչառական հիվանդություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին