Բրիտանիայի Կառլոս III թագավորը որդուն՝ Ուիլյամին, Ուելսի արքայազն է հռչակել։
«Որպես իմ ժառանգ՝ Ուիլյամը... դառնում է Քոռնուոլի հերցոգ... Այսօր ես հպարտությամբ նրան հայտարարում եմ Ուելսի արքայազն»,- նշել է նա իր տեսաուղերձում։
Կառլոսը նաեւ իր սերն է արտահայտել որդու՝ Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հանդեպ, որոնք «շարունակում են իրենց կյանքն արտասահմանում»։