Հարգելի ընկերներ, վերջին օրերին իշխանական մամուլը այս թեմայով վայնասուն էր դրել և, կարծես, դրանով փորձել էր սեփական զանգվածին կերակրել հերթական փուչ հաղթանակով։ Կարծում եմ` արժե, որ մեկնաբանեմ:
Բոլորդ գիտեք` այսօրվա դատարանների բռնազավթված և անփառունակ լինելու մասին, և ամենևին էլ անսպասելի չէր նման որոշումը:
Այո’, դատարանը մասնակի բավարարել է ալենի հայցը, և հաշվի առնելով իմ կարգավիճակը, գրավի մեծությունը և այս վճիռը չկատարելու հետևանքները, որոշում եմ կայացրել դատարանի վճիռը կատարել և բառացի հրապարակել եմ դատարանի պարտադրանքը:
Ավելորդ կլինի նշել, որ սա չի կարող ներկայացնել իմ վերաբերմունքը ալենների և ալենանմանների նկատմամբ և, կարծում եմ, բավական մեղմ եմ եղել իմ նախկին գնահատականներում:
Նշեմ, որ վճարել եմ նաև վիրավորանքի (նրա ինքնասիրության) գինը)):
Մնացածը ժամանակը ցույց կտա. կյանքը շարունակվում է, իմ մոտ ոչինչ չի փոխվել, պայքարը շարունակվում է՝ Առանց թուրքի Հայաստան...