f

Անկախ

Արցախի անկախությունը կարելի էր եւ պետք էր ճանաչել վաղուց. Ստեփան Դանիելյան


Պնդումը, թե 30 տարվա ընթացքում անհնար էր ճանաչել Արցախի անկախությունը, բացահայտ սուտ է։ Թե՛ կոսովյան նախադեպով, թե՛ կիպրոսյան նախադեպով, թե՛ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված նախադեպով մենք տեսնում ենք, որ դա հնարավոր էր եւ վաղուց պետք էր ճանաչել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այդ դեպքում հակամարտությունն այլ երանգ կստանար, հարցը կքննարկվեր այլ հարթությունում եւ այլ հարթակում։

Նրա գնահատմամբ՝ ամենամեծ սխալն այն է, որ Արցախի հարցը եւ դրա հետ կապված Սյունիքը հաճախ դիտարկվում է միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, այն դեպքում, երբ այն կախված է ուժեղ խաղացողների ուժերի հավասարակշռությունից։ Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախադեպերը ցույց են տալիս, որ շահագրգռված կողմերը անհրաժեշտության դեպքում ճանաչում են այս կամ այն կազմավորման անկախությունը։

«Պուտինը 44-օրյա պատերազմից հետո հայտարարեց, որ Հայաստանի կողմից Արցախի ճանաչման դեպքում ռուսական զորքերը կարող էին եւ չստանալ Ադրբեջանի համաձայնությունը։

Կարծիքն այն մասին, թե Արցախի անկախությունն անհնար էր ճանաչել, ստեղծվել  է դեռեւս 1990-ականներին, եւ արդարացվում էր այն մասին թեզիսներով, թե մենք պետք է նորմալ հարաբերություններ հաստատենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ի հաշիվ Արցախի։ Կարծիքն այն մասին, որ եթե մենք բարեկամության ձեռք մեկնենք, ապա ոչ մի խնդիր չի լինի, նույնպես ճիշտ չէ։

Այսօր մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե Արցախն է, այլ առաջին հերթին Սյունիքը, որը խոշոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ կապված է Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ կոմունիկացիաներով»,- ընդգծել է փորձագետը։

Արցախի ճակատագիրը կախված է այն աշխարհակարգից, որն այժմ ձեւավորվում է։ «Մենք տեսնում ենք Իրանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի ակտիվությունը, ուկրաինական խնդիրը։ Արցախահայերի ճակատագիրը  կախված է այդ գործընթացներից։ Արցախի հարցը կարող է մնալ կախյալ վիճակում, իսկ Սյունիքը մենք կարող ենք կորցնել։ Խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքը։ Մի կողմում լուրջ փողեր են, այդ թվում բրիտանական, մյուսում՝ Իրանի եւ Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը։

Բրիտանիայի ռազմավարությունն այն է, որ ուժեղացնի թյուրքական աշխարհը, ինչպես ուժեղացրեց Ուկրաինան, մեկուսացնի Ռուսաստանն ու Իրանը, խաղից հանի նրանց եւ նոր աշխարհ ստեղծի։ Մենք հայտնվել ենք այդ գլոբալ բախման կենտրոնում։ Ապագայում մենք կարող ենք թե՛ կորցնել, թե՛ շահել այդ բախումներից»,- նշել է քաղաքագետը։

Այս ամբողջ խաղում, անկախ 44-օրյա պատերազմի արդյունքներից, կարեւոր է եւ այն, թե ինչ քաղաքականություն կփորձի վարել Հայաստանը։ «Բայց Հայաստանի իշխանությունները ոչ մի քաղաքականություն չեն վարում, նրանք միայն փորձում են իրավիճակային լուծումներ գտնել։ Բացի այդ, իշխանությունում կան խմբավորումներ, որոնք գործում են Հայաստանի շահերի դեմ»,- ասել է Ստեփան Դանիելյանը։

Ստեփան Դանիելյան Արցախի ճանաչում Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին