f

Անկախ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում վաղվանից մեկնարկում է    ըմբշամարտի աշխարհի առաջնությունը


Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում վաղվանից մեկնարկում է ազատ և հունահռոմեական ոճի    ըմբշամարտի աշխարհի առաջնությունըԱզատ ոճային ըմբիշները՝ Հաբեթնակ Կուրղինյանի    գլխավորությամբ,   վերջին մարզումներն են անցկացնում Օլիմպավանում՝ Սերբիա մեկնելուց առաջ:

Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենց հիմնական խնդիրն աշխարհի առաջնությունում լավ հանդես գալն է․ «Տղաները լավ մարզավիճակում են, ցանկացած գոտեմարտում պայքարելու են հաղթանակի համար։ Նրանք արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը միջազգային մրցաշարերում։ Դժվար է կանխատեսումներ անելը, բայց վստահ եմ՝ ավելի լավ հանդես կգանք, քան աշխարհի նախորդ առաջնությունում»։

Հաբեթնակ Կուրղինյանի գնահատմամբ՝ այս մեկ տարվա ընթացքում դրական մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել, ինչի մասին վկայում են նաև այս ընթացքում կայացած Եվրոպայի առաջնությունում, միջազգային մրցաշարերում և ուսումնամարզական հավաքներում գրանցած արդյունքները. «Նախորդ տարվա համեմատ իրենց վիճակն ավելի լավ եմ գնահատում, իսկ հնարավորությունները՝ ավելի բարձր»։

Նշենք՝ ազատ ոճայինները Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը կմասնակցեն 6 ըմբիշով:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Հաբեթնակ Կուրղինյանն ասում է՝ 6 հոգին մեր երկրի համար քիչ թիվ չէ, հատկապես երբ հաշվի ենք առնում նրանց որակները. «Մնացած 4 քաշային կարգերում, ցավոք, այս պահին չունենք մարզիկներ։ Երիտասարդական հավաքականում հեռանկարային տղաներ ունենք, որ հետագայում կարող են համալրել մեծերի կազմը, բայց այս պահին դեռ չունենք»:

Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանն էլ աշխարհի պատանեկան առաջնությանն ընդառաջ խոստովանել է՝ չեմպիոնությունը նվաճելն իր երազանքն է․«Նպատակը մեկն է՝ կարողանալ լավ մասնակցել աշխարհի առաջնությանը և ոսկե մեդալով վերադառնալ։ Ոչինչ չեմ խնայել այս նախապատրաստական փուլում։ Շատ եմ ուզում հաղթել, դա իմ երազանքն է։ Ամեն ինչ անելու եմ, որ շատ լավ մասնակցեմ։ Եվրոպայի առաջնության ժամանակ թույլ տված սխալներիս վրա շատ եմ աշխատել ու հիմա շատ լավ մարզավիճակում եմ։ Վստահ եմ՝ շատ լավ եմ մասնակցելու»:

Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 18-ը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստան հավաքականի կազմում էլ մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Թիմն աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցելու է Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։

ՀՀ ԿԳՄՍ Սպորտ Հաբեթնակ Կուրղինյան Աշխարհում Ազատ ոճի ըմբշամարտի հավաքական

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին