f

Անկախ

Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն Փաշինյանին որպես այդ որոշումը հաստատած անձ. Մ. Հակոբյան


Այո, պատերազմի արդյունքը կարող էր այլ լինել, դա միանշանակ է, եւ նման արդյունքի պատճառը սխալ կառավարումն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ եւ ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատերազմը իր տպավորությամբ կարող էր նաև այլ ելք ունենար:

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդմանը, թե երբեմն այնպես է ստացվել, որ տպավորություն է, թե հրամանները այլ տեղից են եկել, այլ կենտրոններից, Մովսես Հակոբյանն ասաց. «Դա բացառվում է, եւ ես պատրաստ եմ ցանկացած զինվորականի համար պատասխանատվություն կրել: Մեկ այլ հարց է, որ այնտեղից, որտեղից պետք է ղեկավարվեր, չի ղեկավարվել, կամ ղեկավարվել է վատ»:

Անդրադառնալով նրան, որ բարձրաստիճան զինվորականների, գեներալների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել եւ Փաշինյանը զարմանք է  հայտնել, թե ինչու են հիմա որոշ շրջանակներ պաշտպանում այն զինվորականներին, որոնք պատասխանատու են եղել այդ օրերին, Մովսես Հակոբյանը նկատեց. «Նախ անդրադառնամ Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին մասին, որը վերաբերում է հարավային ուղղության  օպերացիայի կազմակերպմանը: Նիկոլ Փաշինյանը որպես  գլխավոր հրամանատար, անձամբ ներկա է գտնվել այդ որոշման կայացման ժամանակ եւ ինքը դրան անդրադարձել է, որ ինքը մոդերատոր է եղել: Մոդերատոր լինելը գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնով նախատեսված չէ, այդ պաշտոնով նախատեսված է ղեկավարել, եւ այդ որոշումը հաստատել է ինքը: Եթե Ջալալ Հարությունյանին դատում են, դրանից առաջ պետք է դատեն իրեն որպես այդ որոշումը հաստատած անձ:

Երկրորդը, հրամանատարներին իրավունք չունեն դատելու որոշման արդյունքներով, որովհետեւ ոչ մի հրամանատարի կայացրած որոշում, անկախ նրանից, թե ինչ ռանգի է, դեռեւս չի նշանակում 100 տոկոսով իրագործում, որովհետեւ գործ ունենք հակառակորդի հետ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որ քո պլանավորած միջոցառումը 100 տոկոսով այնպես չի իրականանալու, ինչպես դու պլանավորել ես:  Դրա հմար պատերազմը անընդհատ ղեկավարում են, ոչ թե որոշում եմ կայացնում ու մի կողմ քաշվում: Իմ ասածը վերաբերում է նրան, որ հրամանատարների որոշումը քննարկման ենթակա չէ, եւ դա օրենքի պահանջն է, իմ ցանկությունը չէ»:

Հարցին, թե արդյոք սրանով վարչապետը չի փորձում քաղաքական իշխանությունից պատասխանատվությունը տեղափոխել զինվորականների վրա, նա արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ինչ են ուզում անել, բայց այն, ինչ անում են, կոպիտ սխալ են թույլ տալիս, հատկապես ապագայի համար: Այսօր մեր լավագույն երկու գեներալների դատում են, քրեական գործ է հարուցված: Ո՞վ է մեղադրանք առաջադրել, քննիչը, որը զինվորական գործից ընդհանրապես  գաղափար չունի եւ չպետք է ունենա: Հրամանատարներին իրավունք ունեն դատել, եթե նրանք խախտել են օրենքը: Իսկ որոշում կայացնելը օրենքի խախտում չէ՝ անկախ նրանից, թե այդ որոշման արդյունքներն ինչպիսին են:

Պատերազմի արդյունքները պետք է ոչ թե քննել, այլ վերլուծել հետագայի համար: Քննում են հանցագործությունները: Պատերազմը հանցագործություն է ընդհանրապես, եւ այդտեղ դու չես կարող մեղավոր գտնել կամ արդարացնել; Այդ բոլոր գործերը ժամանակին բոլորն արդարացվելու են: Ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի բոլոր երկրների օրենքն է այդպիսին: Եթե դու միտումնավոր հանցագործություն չես կատարել եւ քո կայացրած որոշումը լավ արդյունքներ չի տվել, դրա համար քեզ իրավունք չունեն դատելու: Դրա համար պետք է նախօրոք մշակել, երբ պաշտոնների նշանակում են մարդկանց, պետք է իմանան այդ մարդկանց ունակությունները եւ ինչպիսի որոշումներ կարող են նրանք կայացնել: Բացի այդ, եթե հրամանատարը կայացնում է որոշում, կա վերադաս, որը դա հաստատում է, եւ կայացրած որոշման պատասխանատուն ոչ թե որոշում կայացնողն է, այլ վերադասը, որը հաստատել է»:

Մովսես Հակոբյան 44-օրյա պատերազմ պարտություն Ջալալ Հարությունյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին