Սեպտեմբերի 8-ին մեկնարկեց ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ուժերը չափեց շվեյցարական «Բազելի» հետ: «Փյունիկը» զիջեց մրցակցին 1:3 հաշվով: Տեղեկացնում է ՀՖՖ-ն:
«Բազել» - «Փյունիկ»՝ 3:1 (1:1)
Բազել, Սենթ Յակոբ Պարկ մարզադաշտ
Մրցավար՝ Խուան Մարտինես Մունուերա (Իսպանիա)
Գոլերը՝ Մալես, 23 (11մ), Դաշյան, 27, Բյուրգեր, 54, 76
Հաջորդ հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի սեպտեմբերի 15-ին, Երևանում՝ մրցելով «Սլովանի» (Սլովակիա) հետ: