f

Անկախ

Ինչպես է Թալինում ընթանում քարոզարշավը, ինչ խնդիրներ կան և ինչ են քաղաքական ուժերն առաջարկում քաղաքացիներին


Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքում ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»,  «Արդար Հայաստանը», «Կայունությունն» ու «Ապրելու երկիրը»։ NEWS.am-ը զրուցել է այս քաղաքական ուժերի հետ՝ պարզելու, թե ինչպես է ընթանում քարոզարշավը, արդյոք խախտումներ կան, և ինչ են այս ուժերն առաջարկում քաղաքացիներին։ 

Թալինում, որտեղ 26 695 ընտրող կա, իշխանության գլխավոր մրցակիցն, ըստ էության, «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որն այս օրերին ակտիվ քարոզարշավ է իրականացնում։  Կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշակի խնդիրներ կային թիմերի ձեւավորման ժամանակ, քանի որ իշխանություններ փորձում էին արհեստական խոչընդոտներ ստեղծել, եղել են մարդիկ, որոնք գրանցվել են որպես ավագանու անդամի թեկնածու, իսկ օրեր անց դուրս են եկել ցուցակից, բայց անկախ այդ ամենից, իրենք ստեղծել են մեծ ու ուժեղ թիմ։

«Մենք աշխատում ենք որքան հնարավոր է շատ մարդու հետ հանդիպել, այցելություններ ենք անում տուն առ տուն, ներկայացնում մեր ծրագիրը, լսում բնակիչներին հուզող հարցերը։ Թալինը մեծ համայնք է, խնդիրները բազմաթիվ են, մարդկանց հիմնականում հուզում է աշխատատեղերի պակասը, խմելու ու ոռոգման ջրի խնդիրը, ընդ որում՝ այս խնդիրները գրեթե բոլոր համայնքներում կան։

Համայնքում աշխատատեղեր ստեղծելու մեծ պոտենցիալ կա, այստեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, կաթնամթերք ու մսամթերք արտադրում, բայց դրա իրացման հետ խնդիրներ ունեն։ Կարելի է ստեղծել գործարան, որը կապահովի աշխատատեղեր, գյուղացիների  համար հնարավորություն կընձեռվի արտադրածը իրացնել։ Այս հարցում կարող ենք օգտագործել թե՛ համայնքի, թե՛ Կառավարության հնարավորությունները, ինչու չէ նաեւ մասնավորի կողմից ներդրումներ գրավել։ Վստահ եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան ներդրումներ անել, ինչը հնարավորություն կտա լուծել այդ խնդիրները»,– ասաց Դավիթ Մանուկյանը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ակնհայտ խախտումներ առայժմ չեն արձանագրվել, բայց մինչ քարոզարշավը, «Կայունություն» կուսակցությունից  ահազանգել էին, որ իշխող ուժը ավագանու անդամների թեկնածուների նկատմամբ ճնշումներ է գործադրում։

«Քարոզարշավի ընթացքում նման դեպքեր չենք արձանագրել։ Իրենք իրենց քարոզարշավն են անում, մենք էլ մերը կանենք, կարծում եմ՝ ոչ մի խոչընդոտ էլ չի կարող լինել, այո, մի ընթացք ավագանու անդամների թեկնածուների շուրջ խոսակցություններ եղան, հետո խնդիրը հարթվեց։ Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ քարոզարշավը լավ է ընթանում։ Թալինը Հանրապետության ամենադժվար, ծանր ապրելակերպ, ապրելու միջոց ունեցող տարածքներից մեկն է. խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը շատ մեծ է, մենք մեր փորձով կարող ենք այս խնդիրները լուծել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կայունություն» կուսակցության ցուցակը գլխավորող Ալբերտ Հարոյանը։

Թալինում ընտրություններին մասնակցող մյուս ուժը ՀՅԴ–ն է։ Ավագանու ցուցակը գլխավորում է Սարգիս Մուրադյանը։ Նա պետական համակարգում աշխատելու մեծ փորձ ունի, մասնագիտությամբ տնտեսագետ է։

«Ես մեր ցուցակում փորձել եմ առաջ բերել այն մարդկանց, որոնք ունեն մասնագիտություն եւ աշխատանքային փորձ, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանը»,– ասաց Սարգիս Մուրադյանը։

ՀՅԴ–ն Թալինում քարոզարշավը սկսել է երեկվանից։

«Եղել ենք չորս համայնքում, այսօր եւս կլինենք չորս համայնքում։ Ժողովրդի հետ հանդիպում ենք գյուղի մշակույթի տներում։ Գյուղապետերին զգուշացնում ենք, որ գալու ենք, ժողովրդին հավաքեն, բայց գյուղապետերից շատերը խուսափում  են։ Բնակիչները սոցիալական խնդիրներից են դժգոհում, մասնավորապես, խմելու ջրից։ Գյուղեր կան, որ օրվա մեջ երկու–երեք ժամ են ստանում ջուր, կան գյուղեր, որոնք 1000–ից ավելի բնակչություն ունեն, բայց գազ չկա։ Մեր ծրագրերում այս երկու խնդիրները առաջնահերթ տեղ են զբաղեցնում։ Ջրի խնդիրը հովանավորների միջոցով լուծվող հարց է, ես միշտ ասել եմ, որ խոշորացումն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր։ Օրինակ, դրականի դեպքում կարող են ներդրումներ արվել եւ գյուղերը գազիֆիկացվեն, սուբվենցիոն ծրագրերով պետությունը օգնում է, այս խնդիրը կլուծվի։ Ես բնակիչներին առաջարկել եմ խմելու ջուրը տնտեսել, աղբյուրներից եկող ջուրը հոսում է, եթե ծորակը փակեն, օրական ոչ թե երկու, այլ 4 ժամ ջուր կունենան։ Մենք պետք է համայնքին հատկացված գումարը ռացիոնալ օգտագործենք։ Կառավարությունից հատկացված սուբսիդիաները բավականին մեծ գումարներ են, որոնք ուղղվում են աշխատավարձեր տալուն, բայց ես առաջարկում եմ, որ դրանով սոցիալական ծրագրեր իրականացվեն, իսկ աշխատակազմերի աշխատավարձերը տան հարկերից հավաքված գումարով, որ շահագրգռված լինեն նաեւ հարկեր հավաքել»,– նշեց Սարգիս Մուրադյանը։

Անդրադառնալով հնարավոր ճնշումներին ու խախտումներին, Մուրադյանն ասաց, որ Արտենի եւ Արագած բնակավայրերում նկատել է՝ իշխանական ուժի քարոզարշավներին մասնակցում են նաեւ դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, գյուղապետարանների աշխատակիցներ։

Սարգիս Մուրադյանի պատկերացմամբ՝ ՀՅԴ–ն այս ընտրություններում հինգ-վեց մանդատ կարող է ստանալ։ Իսկ ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, ապա իշխող ուժի հետ համագործակցությունը բացառում է, իսկ մյուս ուժերի հետ՝ ոչ։

NEWS.am-ը փորձեց զրուցել նաեւ «Արդար Հայաստան» եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ցուցակները գլխավորող թեկնածուների հետ, սակայն չհաջողվեց նրանցից մեկնաբանություն ստանալ։

Հիշեցնենք, որ իշխող ուժի ավագանու ցուցակի առաջին համարը Տավրոս Սափեյանն է, որը Թալին համայնքի ղեկավարի գործող պաշտոնակատարն է։ 2021 թվականին Թալինում տեղի ունեցած ՏԻՄ  ընտրություններում թեեւ առավել շատ մանդատ ստացավ ընդդիմադիր «Հայք» խմբակցությունը, այնուամենայնիվ, իշխող ուժին հաջողվեց  ընդդիմությունից մեկ քվե կորզել, եւ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Բայց համայնքապետի պաշտոնում ընտրվելուց հետո էլ նա նույնիսկ չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով, հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։

Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։

Հայաստան Թալին

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին