f

Անկախ

«Հնագույն մարդու հետքերով․ քարիդար» նոր ցուցադրությամբ վերաբացվել է Պատմության թանգարանը


Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով քարիդար»խորագրովցուցասրահիբացմամբ։

Այս կապակցությամբ թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը,ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:

Պատմության թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի տեղեկացմամբ՝ թեև այս ընթացքում իրականացվել են կրթական ծրագրեր և առանձին ցուցադրություններ, սակայն թանգարանի մշտական ցուցադրության մեկնարկը նոր է տրվում՝ որպես հանրապետության կարևոր մշակութային իրադարձություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության բացման կապակցությամբ և նշել, որ վերաբացումը մշտապես եղել է նախարարության կարևոր իրադարձությունների շարքում՝ օր առաջ իրականացնելու առումով:

«Բավականին մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, թեև անելիքներ դեռ շատ կան: Թանգարաններն արդիականացնելը, նորարարություններ ներմուծելը մեր տեսլականն է: Եվ պետությունը պատրաստ է հնարավոր ռեսուրսների ներդրմամբ ունենալ ժամանակակից պատշաճ ցուցասրահներ՝ ներկայանալու թե՛ հայ, թե՛ օտարերկրյա այցելուներին»,- ասել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

 

Հայաստանի պատմության թանգարանում ընթանում էին վերանորոգման, մասնավորապես թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Առաջին անգամ բացվող «Հնագույն մարդու հետքերով քարիդար»խորագրովցուցասրահումներկայացված է 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն ցուցադրվելու է ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում, որը պատրաստվել է ՀՀ կառավարության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցությամբ։

Ցուցադրությունը համալրվել է մի շարք նոր նմուշներով, նոր ցուցադրական կահույքով և նոր մոտեցմամբ: Ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես թաղման ծեսում։

Դավիթ Պողոսյանը հատկապես կարևորել է թանգարանում ցուցադրվող նոր գտածոների՝ որպես կրթական ռեսուրս ծառայելու հանգամանը: Նա տեղեկացրել է, որ շարունակաբար կբացվեն նաև այլ ցուցասրահներ:

Նոր ցուցասրահում ներկայացվող նմուշների մասին իր գնահատականն է ներկայացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը. «Աշխարհի հնագիտությունը մի մեծ կաթսա է, որտեղ ամեն հնագետ մի կաթիլ ջուր է լցնում, և վերջում ձևավորվում են այս կամ այն գիտական խնդիրների մասին տեսակետներ:Հայկականհնագիտությունն այսօր այդ ձևաչափով փոփոխում է մարդկային հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումը: Ունենք եզակի ցուցանմուշներ:Մենք իսկապես հպարտանալու առիթ ունենք՝ առանց ավելորդ համեստության»:

Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցությամբ: Կառույցի ներկայացուցիչը՝ փոխտնօրեն Տորք Դալալյանը, նշել է, որ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտը շատ է կարևորում մշակութային հաստատությունների հետ համագործակցությունը:

«Այս համատեղ աշխատանքը բացառիկ է այն առումով, որ մեր շատ գիտաշխատողներ միաժամանակ նաև թանգարանի աշխատակիցներ են: Դա նրանց հնարավորություն է տալիս իրենց գիտական հետազոտությունները փորձարկելու նաև թանգարանային ոլորտում՝ ստեղծելով կամուրջ գիտության և թանգարանային ոլորտի զարգացման համար: Եվ այս ցուցադրությունը դրա ապացույցն է»,- ասել ՝ Տորք Դալալյանը:

Նշենք, որ ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 9-ից:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԿԳՄՍ Հայաստանի պատմության թանգարան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին