2022 թվականի պետական բյուջեով նախատեսված էր Սեւանի ափին 89 հա ջրածածկ անտառտնկարկների մաքրում՝ մոտ 128.0 մլն դրամ գումարի շրջանակներում, սակայն մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի մաքերլ մինչև 64.8 հա տարածք: Անկախը տեղեկանում է կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում կայացված որոշումներից մեկից:
Հաշվի առնելով դա, կառավարությունն այսօր որոշում կայացրեց ծրագրի համար հատկացված 128 մլն դրամից 25,8 մլն դրամը վերաբաշխել նախարարության այլ ՊՈԱԿ-ների միջեւ: