f

Անկախ

Արցախի անկախության ճանաչման շանս կար, խաբեություն չի եղել, Ալիևն է դա խոստովանել․ Արա Այվազյան․ MediaHub.am


Արցախի անկախության ճանաչման շանս եղել է, ի՞նչ ինքնախաբեության մասին է խոսքը։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով այն, որ իշխանությունները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունն են ակտիվ շրջանառում, թե Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Այվազյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա նշանակում է, որ հանրությանն այդ թվում արտգործնախարարներն են այսքան ժամանակ խաբել, մոլորեցրել՝ ասելով, որ այդ ուղղությամբ շանսեր կան։

«Գիտեք, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով ՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնքորշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն, ամբողջ գործընթացը միված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար հայկական կողմը միշտ այդ բանակցությունների մեջ էր։ Մեր նպատակը այն էր, որ Ադրբեջանը ճանաչեր ինքնորոշման իրավունքը, եթե Ադրբեջանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, նշանակում է որոշ չափով ընդունել էր դրանք»,-ասաց նա։
ԱԳ նախկին նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է խոստովանել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը. «Այնպես որ այստեղ խաբեության, ինքնախաբեության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Հայաստանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի բանակցային գործընթացը չտապալվի, Ադրբեջանն է տապալել բանակցային գործընթացը և գնացել ուժի կիրառման ճանապարհով։ Եթե հայկական դիվանագիտության ընթացքում նույն Ադրբեջանը, միջազգային հանրությունն ընդունեցին, որ բանակցային սկզբունքների շրջանակում կա նաև ինքնորշման իրավունքի ճանաչման խնդիրը, ուրեմն մենք բավական առաջ էինք գնացել: Դրա հնարավրությունը կար ու նորից ցանկանում եմ հիշեցնել՝ Ադրբեջանի նախագահն ասում էր ՝ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սրանից ավելի վառ ապացույց, որ խաբեություն չի եղել, կա՞»,-ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հայաստան Արա Այվազյան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին