f

Անկախ

Յուրի Սաքունց․ «Ինձ համար անչափ կարևոր էր այս ռեկորդի սահմանումը»


Սեպտեմբորի 5-ը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրը, հայ դյուցազունները  նշանավորեցին  համաշխարհային  ռեկորդների սահմանմամբ: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, գինեսի բազմակի ռեկորդակիր Յուիրի Սաքունցը ինչպես միշտ փայլեց հերթական ռեկորդի կատրամամբ․ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքի հարակից տարածքում  Յուրին քաշեց 68 տոննա քաշը մեկ մատով՝ ճկույթով: 
Անկախի հետ զրույցում Յուրի Սաքունցը խոսում է նախապատրաստական ընթացքի մասին՝ կիսվելով տպավորություններով։


-Շնորհավորում ենք հերթական աննախադեպ ռեկորդի գրանցման կապակցությամբ։  Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ։ Շուրջ 6 ամիս նախապատրստական շրջան եմ անցել` ծանրաբեռնված և նպատակային մարզումներ անցկացնելով, երկար աշխատելով։ Ինձ համար անչափ կարևոր էր այս ռեկորդի սահմանումը, քանի որ ես  սովորել եմ այժմ էլ դասավանդում եմ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։


-Խորհրդանշական օր որոշեցիք ռեկորդ սահմանել, ինչպե՞ս էիք տրամադրված։
-Այո, օրը կարևոր էր ու պատասխանատու։ Ուստի, ամեն բան պետք է անեի՝ ռեկորդի լիարժեք սահմանման համար։ Տրամադրվածությունս մարտական էր, տրամդրությունս՝ բարձր։ 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն իրենց դժվար ու պատասխանատու աշխատանքում։  
Ուրախ եմ, որ ամեն բան լավ դասավորվեց և ներկաներին ուրախանալու ու հպարտանալու առիթների ընձեռեցինք։ Համաշխարհային  նոր ռեկորդ սահմանեցի՝ հարթ մակերևույթի վրա 10 մետր գծային հեռավորության վրա քաշելով երկու հրշեջ մեքենա՝ 37,5 տոննա և 2 զբոսաշրջային ավտոբուս՝ 28 տոննա քաշերով։


 -Ամեն անգամ, հիացնում ու զարմացնում եք  հայ ազգին՝ նոր մտահղացումներով, ուրախության և ոգևորության րոպեներ պարգևելով։
-Ինձ համար ամենակարևորն է, որ իմ գործով կարողանում եմ ազգիս պատիվը բարձր պահել, եռագույնը պատվով ծածանել։Ամեն քայլով ու կատարած գործով փորրձելու եմ պատմություն կերտել և աշխարհին պատմել հայ ազգի ուժի ու կարողությունների մասին։ Առաջ Աստված, դեռ շատ ուրախացնելու առիթներ կունենամ։
 

Յուրի Սաքունց ռեկորդ Սպորտ ԱԻՆ հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին