f

Անկախ

Վերավաճառողներն ապահովում են գերշահույթներ, իսկ խեղճ գյուղացին կրկին մնում է ծանր վիճակում․Վարդան Ալեքսանյան


Ankakh.com-ի զրուցակիցն է գյուղատնտեսության փորձագետ, տնտեսագետ Վարդան Ալեքսանյանը։

 

-Այս ամառ բանջարեղենի և մրգերի գները շարունակեցին բարձր մնալ։Ինչո՞վ էր պայմանավորված գնային բարձր շեմը։ Արդյոք գործ ունենք հետպատերազմյան խնդիրների ազդեցության հետ, թե այլ խնդիրներ ևս կան։

 

-Ընդհանրապես գյուղատնտեսական արտադրանքների շուկան մրցակցային է։ Հազարավոր տնտեսավարող սուբյեկտներ գործում են և իրենց արտադրած արտադրանքը վաճառքի են հանում կատարյալ մրցակցային շուկայում։ Դա նշանակում է, որ գները ձևավորվում են շուկայական կառուցվածքով՝ առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ պայմանավորված։ Նշված համատեքստում ամառային սեզոնին գյուղմթերքի գների բարձր մակարդակը ես չէի պայամանավորի հետպատերազմյան իրավիճակով, քանի որ խնդիրը գլխավորապես գտնվում է շուկայական, արտադրական ենթակառուցվածքների թերզարգացվածության և, իհարկե ոլորտում վարվող պետական անհեռատես քաղաքականության դաշտում։

Երբ վերլուծում ենք գյուղացիական տնտեսությունների վաճառքի գները մանրածախ գների հետ, ակնհայտ է, որ այստեղ առկա է մեծ խզվածք՝ վերավաճառողներն ապահովում են գերշահույթներ, իսկ խեղճ գյուղացին կրկին մնում է ծանր վիճակում։

 

-Գյուղատնտեսության հատկապես ո՞ր ոլորտները տուժեցին այս ամառ ու ինչպես դա անդրադարձավ ընդհանուր տնտեսության վրա։

 

-Այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են ոլորտում, որոնց մասին ես քանիցս անդրադարձել եմ, ոչ միայն մնում են չլուծված, այլև գնալով ավելի ու ավելի են խորանում։ Այդ ամենին գումարվեց գյուղատնտեսության արտադրության միջոցների գների սրընթաց աճը՝ դիզելային վառելիք, պարարտանյութեր, թունաքիմիկատներ և այլն։ Էականորեն աճել են նաև գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ ագրոտեխնիկական ծառայությունների գները․ այս ամենը գյուղացուն կանգնեցրել է լրջագույն խնդիրների առջև։ Նշվածը արտադրանքների և ծառայությունների գներն ուղղակիորեն վերագրվում են գյուղատնտեսական արտադրանքի ինքարժեքին և բնական է, որ պետք է արտացոլվեին զգալի գնաճով։ Եթե հաշվի ենք առնում, այն հանգամանքը, որ բնակչության շուրջ 1/3-ը աղքատ է, ապա ակնհայտ է, որ գյուղարտադրանքների գների աճով պայմանավորված զգալիորեն բարձրանալու է աղքատության մակարդակը, ինչպես նաև ծայրահեղ աղքատության մակարդակը, հետևաբար 2022 թվականին զգալիորեն սրվելու է սոցիալական լարվածությունը, ի հեճուկս վիճակագրությամբ արձանագրված տնտեսական տպավորիչ աճի։

 

-Պարբերաբար գյուղատնտեսներից ու գյուղացիներից լսում ենք, որ մթերում լավ չի իրականացվում կամ ընդհանրապես հնարավոր չի լինում, ոռոգման ջրի խնդիր կա։ Կառավարությունը որևէ սոցիալական կամ գյուղատնտեսական ծրագրով փորձե՞լ է կանգնել խնդիր ունեցող գյուղատնտեսների կողքին։

 

-Ձեր մատնանշած խնդիրները իրավամբ այն խնդիրներն են, որոնք մշտապես ուղեկցում են գյուղատնտեսության ոլորտի համապատասխան տնտեսավարողներին։ Ոռոգման խնդիրը, իհարկե շարունակում է լինել մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման  հիմնական խոչընդոտներից մեկը, ինչպես բարձր լեռնային գոտիներում, այնպես էլ, անգամ  Արարատյան հարթավայրի ինտենսիվ երկրագործության գոտում։ Մեծ ջանքեր է հարկավոր գործադրել ոռոգման համակարգի կատարելագործման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կորուստների բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Ներկայումս ջրային ռեսուրսների կորուստները կազմում է 50%-ից ավելի՝ դա պարզապես անթույլատրելի է և ազգային հարստության վատնում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե պետությունը որքանով է կանգնում գյուղացիների կողքին, պետք է նշեմ, որ այս խնդրին բազմիցս եմ անդրադարձել և կրկին անգամ, ցավոք պետք է կրկնվեմ՝ ասելով, որ պետական քաղաքականությունը ինչպես ագրարային ոլորտում, այնպես էլ տնտեսության այլ հատվածներում ունի խիստ ցածր արդյունավետություն՝ մասնագիտական, կադրային և պրոֆեսիոնալիզմի սով է մեր երկրում։ 

 

-Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի կառավարությունը` գյուղատնտեսությանն աջակցելու համար։

 

-Պետք է նշել, որ ներկայումս էլ իրականացվում են գյուղատնտեսության աջակցության բազմաթիվ ծրագրեր, սակայն մեծ հարց է դրանց արդյունավետությունը։  Քայլերը, որոնք անհրաժեշտ են գյուղատնտեսության աջակցության կատարելագործման համատեքստում չափազանց շատ են և մեկ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ դրանց անդրադառնալու։

Էկոնոմիկայի նախարարությանն առընթեր քննարկվում է Գյուղատնտեսության հարցերով զբաղվող բաժին բացել։Կկարողանա արդյոք այդ բաժինը լուծել գոնե առաջնային ու կարեւորագույն հարցերը, թե դա բավական չէ։

Գյուղատնտեսության նախարարության կազմալուծումով արդեն ակնհայտ դարձավ, որ երկրի համար ռազմավարական կենսական նշանակություն ունեցող ոլորտը անտերության է մատնվել։ Անկեղծ ասած գաղափար չունեմ, թե ի՞նչ բաժնի մասին է խոսքը, ի՞նչ է դա տալու՝ ոչինչ իհարկե։ Գյուղատնտեսության ոլորտն այս կերպ կազմաքանդելուց և դեգրադացնելուց հետո, այս փուլում նմանատիպ որոշումները չեն կարող փրկողակ դառնալ՝ հատկապես այսպիսի կադրային քաղաքականության պայմաններում։

 

Հարցազրույցը՝ Հայկա Ալոյանի

 

Վարդան Ալեքսանյան գյուղատնտեսություն Հայաստան խմբագրի ընտրանի հարցազրույց Հայկա Ալոյան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին