f

Անկախ

«Սա դեռ առաջին քայլն է». Կարեն Գիլոյանն ընդունել է ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Գոռ Կարապետյանին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիչ Վահե Թորոսյանը և ձյուդոիստ Գոռ Կարապետյանը, որը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գրանցած վերջին հաջողության առթիվ շնորհավորել է Գոռ Կարապետյանին և հույս հայտնել, որ վերջինս կշարունակի քրտնաջան աշխատել մեծահասակների պայքարում ևս հաջողությունը զարգացնելու ուղղությամբ. «Ձյուդոյում երբեք այսպիսի հաջողություն չէինք ունեցել: Ձյուդոն այսօր շատ է բարդացել, 81 կգ-ն էլ ինքնին բարդ քաշային կարգ է: Շատ ուրախ եմ, որ հասաք այսպիսի նվաճման, բայց սա դեռ առաջին քայլն է: Պետք է չբավարարվել ունեցածով և ձգտել ավելիին: Գիտեմ, թե որքան կիրթ, նպատակամղված մարզիկ ես և շատ նվիրված ես քո մարզաձևին: Վստահ եմ՝ մեծերի տատամիում ևս մեծ նվաճումներ կունենաս»:

Oգոստոսի 24-28-ն անցկացված աշխարհի առաջնությանը ձյուդոյի պատանեկան հավաքականը մասնակցել է 5 մարզիկով` Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ: Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են նաև Գոռ Սաֆարյանը (50 կգ), Վահե Աղասյանը (55 կգ), Էրիկ Սաղաթելյանը (55 կգ) և Արսեն Հայրապետյանը (90 կգ), որոնք, սակայն, մեդալ չեն ապահովել:

Գոռ Կարապետյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է, նրա անձնական մարզիչը Վահե Թորոսյանն է: Ավելի վաղ այս մրցաշրջանում Գոռ Կարապետյանը դարձել էր նաև Եվրոպայի փոխչեմպիոն և օլիմպիական մանկապատանեկան փառատոնի բրոնզե մեդալակիր:

Պատանեկան մրցաշարերում ձյուդոիստներն այս տարի արդեն 8 մեդալ են նվաճել՝ 2-ը Եվրոպայի առաջնությունից, 2-ը՝ Եվրոպայի գավաթից, 3-ը՝ Եվրոպական օլիմպիական փառատոնից և 1-ը՝ աշխարհի պատանեկան առաջնությունից: Սա աննախադեպ արդյունք է հայկական ձյուդոյի համար:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանն այս հաջողությունը կապում է ֆեդերացիայի ճիշտ և նպատակաուղղված գործունեության, մարզիչների ու մարզիկների քրտնաջան աշխատանքի և թիմային ջանքերի հետ: Մարզչի խոսքով՝ իրենք արդեն կոտրել են այն կարծրատիպը, թե Հայաստանում ձյուդոն չի կարող հաջողություն ունենալ:

Հիշեցնենք՝ Գոռ Կարապետյանն աշխարհի պատանեկան առաջնության 1/16 եզրափակչում 1 րոպե 12 վայրկյանում հաղթանակի էր հասել Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ մարզիկը հաղթել էր Նիդեռլանդների ներկայացուցչին, քառորդ եզրափակչում Գոռը դարձյալ ժամանակից շուտ հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել սերբ մրցակցից: Եզրափակչում էլ Գոռ Կարապետյանը մրցել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ալիշեր Սամանովի հետ և տպավորիչ հաղթանակի հասել՝ նվաճելով հաղթողի տիտղոսը:

Հայ ձյուդոիստներն այժմ նախապատրաստվում են սեպտեմբերի 15-17-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Հովհաննես Դավթյանի խոսքով՝ թիմի կազմը գրեթե որոշված է, իսկ առաջնությունից սպասելիքները մեծ են:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին