f

Անկախ

Թուրքիան իր աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր զինյալներին ամսական 500 դոլար աշխատավարձ է վճարում


Թուրքիան Սիրիայի ազգային բանակի զինյալներին ամսական 500 դոլար աշխատավարձ է տալիս։ Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող, Թուրքիայի խորհրդարանաի նախկին անդամ Մութտաֆա Բալբայը։ Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները նախորդ ամիս բողոքել են աշխատավարձից՝ նշելով, որ դրանից գոհ չեն։

Նախկինում որպես Սիրիայի ազատ բանակ հայտնի SNA-ն բաղկացած է ավելի քան 35 ընդդիմադիր խմբավորումներից, որոնք հիմնականում գործում են Սիրիայի հյուսիսում: Այս խմբերը մասնակցել են Թուրքիայի ռազմական հարձակումներին Սիրիայում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության աղբյուր» գործողություններին, համապատասխանաբար, 2017, 2018 և 2019 թվականներին:

Թուրքիան օգտագործում է SNA-ն տեղում քրդական ուժերի՝ YPG-ի դեմ, որը գլխավորում է Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF)։ Այս խմբավորումներին Անկարան համարում է գոյության սպառնալիք՝ կապված Թուրքիայի քուրդ ապստամբների հետ իրենց կապերի հետ:

«Ներկայում Թուրքիայի Հանրապետությունը SNA-ի անդամներին ամսական 500 դոլար աշխատավարձ է տրամադրում»,-ասել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Բալբայը։

SNA-ին մեղադրում են թուրքական հարձակումների ժամանակ նաև ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, քանի որ մի քանի զեկույցներ ցույց են տալիս, որ նրանք թալանել են բնակիչների տներն ու խանութները, առևանգել և խոշտանգել խաղաղ բնակիչներին՝ նախկինում քրդերի կողմից վերահսկվող Աֆրինի վրա Թուրքիայի հարձակման ժամանակ: 
 

Սիրիա զինյալ Աշխարհում Թուրքիա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին