f

Անկախ

«Հրապարակ». «Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը, էդ փողը մեզ էլ ա պետք». պատգամավորները վրդովված են


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում «Իմ քայլը» նոր փորձության առջեւ է կանգնել. մարտ ամսվա պարգեւավճարները սրտի մրմուռով փոխանցել են կորոնավիրուսի ֆոնդին, բայց պատերի տակ դժգոհում են․ «Արսեն Թորոսյանն իր ընկերներին փայ-բաժին հանի, մենք պարգեւատրումից զրկվենք»։

Ընդ որում, «Իմ քայլի» մի քանի «անապահով»  պատգամավորներ չեն փոխանցել այդ գումարը, ինչը մյուսների մոտ զայրույթ է առաջացրել, եւ նրանք պատրաստվում են Արարատ Միրզոյանի առջեւ հարց բարձրացնել. «Կա՛մ փոխանցում ենք բոլորս, կա՛մ` ոչ մեկը, էդ փողը մեզ էլ ա պետք»: Իսկ այս օրերին խորհրդարանում պատրաստվում են 3 ամսվա պարգեւավճարները եւս փոխանցել կորոնավիրուսի ֆոնդին:

«Որեւէ ներքին ըմբոստություն չկա, մի քանի հոգի ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն փոխանցել, մեկ թե երկու հոգի էլ` կեսն են փոխանցել»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Ի՞նչ են անում, որ «սոցիալապես անապահով» են։ «Մենք, ի տարբերություն նախկինների, օլիգարխների իշխանություն չենք, ոնց 2 տարի առաջ աղքատ եղել ենք, հիմա եւս շատ մարդիկ էդ վիճակում են»: 600-700 հազար դրամը չի՞ բավարարում, երկրում նվազագույն աշխատավարձը 68 հազար է, էլ չենք ասում արտակարգ ռեժիմի ու օրավարձով աշխատողների մասին, որոնց այսօր պետությունը չի կարողանում օգնել։

«Որպեսզի դուք, մնացյալը կարողանան բարձր աշխատավարձ ստանալ, երկրի, որեւէ ֆիրմայի կառավարումը պետք է իրականացնեն արհեստավարժ մարդիկ, եւ որ պառլամենտական երկրի պատգամավորը ստանում է ընդամենը 800-900 դոլար, ես կարծում եմ` լուրջ մտածելու տեղիք պետք է տա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

նոր կորոնավիրուս Իմ քայլը պարգևավճարներ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին