f

Անկախ

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում՝ հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան» միջազգային գիտաժողովը


 Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությունների խաչմերուկներում՝ հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան» թեմայով միջազգային գիտաժողովը:

 

Գիտաժողովի բացմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլին, հետազոտողներ Հայաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Լեհաստանի, Իրանի գիտական կենտրոններից:

 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց. «Կովկասը խաչմերուկ է, որտեղ խաչվել և խաչվում են շատ երկրների շահեր: Ես լիահույս եմ, որ այս գիտաժողովն էական ներդրում կունենա կովկասագիտության զարգացման գործում: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում առաջանում են նոր բարդություններ, և մեր գիտաժողովը պետք է ունենա նաև գործնական նպատակ՝ մշակել այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն կստեղծի համատեղ դիմակայել աշխարհաքաղաքական այն մարտահրավերներին, որոնք առկա են կամ սպասվում են կովկասյան ժողովուրդներին»:

 

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ ինստիտուտի համար էական նշանակություն ունի հայ-վրացական գիտական կապերի ամրապնդումը: «Կովկասյան տարածաշրջանը և Հայկական լեռնաշխարհը հնագույն քաղաքակրթական կենտրոններ են: Այստեղ ձևավորված քաղաքակրթական արժեքները, պատմական իրադարձություններն ազդել են ամբողջ տարածաշրջանի գործընթացների վրա: Հետագայում նույնպես տարածաշրջանում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և Կովկասը դարձել է իսկական քաղաքակրթական խաչմերուկ բնիկ և հարևան ժողովուրդների համար», - ասաց Ռոբերտ Ղազարյանը:

 

«Մեզ համար պատիվ է գտնվել այստեղ: Սա կարևոր համագործակցություն և առաջնահերթություն է մեր ինստիտուտի համար: Լիահույս եմ, որ գիտաժողովը կպսակվի մեծ հաջողությամբ և մեզ կոգեշնչի հետագայում ևս նման գիտաժողովներ կազմակերպել կամ համատեղ տպագրություններ նախաձեռնել», - ասաց Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի Պատմության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Գիորգի Ճեիշվիլին:

 

Նա ընթերցեց Շոթա Ռուսթավելիի անվան Վրաստանի Գիտության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Ջաբա Սամուշիայի ուղերձը. «Այս գիտաժողովը ցույց է տալիս այն գիտական երկխոսությունը, որը գոյություն ունի Հայաստանի և Վրաստանի միջև և մեր երկկողմանի գիտական հարաբերությունների կապն է: Կարծում եմ, որ Վրաստանում ևս տեղի կունենա նման գիտաժողով, որտեղ մենք կշարունակենք մեր աշխատանքները»:

 

Գիտաժողովը կշարունակվի սեպտեմբերի 6-ին: Կներկայացվեն զեկուցումներ՝ նվիրված Միջնադարյան Վրաստանի թագավորությանն ու սահմաններին, 12-րդ դարավերջի վրացական դրամագիտությանն ու նրա հիմնախնդիրներին, սելջուկյան ռազմարշավներից հետո Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգին, հայկական վկայաբանություններին՝ ուշ միջնադարյան Վանա լճի շրջակայքի՝ քրիստոնյաների և մուսուլմանների սոցիալ-տնտեսական հարաբերությունների ուսումնասիրությանը, հայ-վրացական բառային որոշ զուգաբանություններին, պատմական հիշողությանը՝ որպես էթնիկ ինքնության զարգացման գործընթացի հիմնական գործոններից մեկը, մարդու իրավունքներին ու ժողովրդավարական բարեփոխումներին Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունում, Իրան-Կովկաս առնչություններին տնտեսական տեսանկյունից, Ադրբեջանի արտաքին քաղաքականության արաբական-իսլամական ուղղության կերպափոխումների հիմնական միտումներին, Կասպից ծովի հիմնախնդրին Իրան-Ադրբեջան հարաբերություններում, Հին Հայաստանի պատմությանը գինու միջազգային առևտրի ոլորտում, ուշ միջնադարյան Հայաստանի տնտեսական պատմության մեջ որոշ սակավ ուսումնասիրված հարկերի և տուրքերի մեկնաբանություններին, Նախիջևանի սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ ըստ 1590 թվականի օսմանյան աշխարհագիր մատյանի հարկերի քննության, Հայ առաքելական եկեղեցու՝ Վրաստանում հայկական թեմի կարգավիճակին 14-16-րդ դարերում: 

Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Իվանե  Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի  Պատմության և հնագիտության ինստիտուտը՝ ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության  կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:


05.09.2022թ.

ՀՀ ԳԱԱ Գիտաժողով Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին