f

Անկախ

«Ժամանակավրեպ կամ պսևդո-օրակարգ»․ ԵՊՀ դոցենտն արձագանքում է ակադեմիական քաղաքի գաղափարին


Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է Աշտարակ քաղաքում ստեղծել ակադեմիական քաղաք, միավորել պետական բուհերը՝ այն հասցնելով 8-ի և տեղափոխել դրանք Աշտարակ։

Թեև այս գաղափարը դեռևս փաստաթղթային հիմնավորում չի ստացել և գտնվում է սաղմնային փուլում, այնուամենայիվ, արդեն հասցրել է բացասական իմաստով մեծ արձագանք ստանալ հասարակության շրջանում։

ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, մայր բուհի փորձառու դասախոս Հովհաննես Հովհաննիսյանն Անկախ-ի հետ զրույցում նշեց, որ այդ գաղափարի քննարկումն այսօր ժամանակավրեպ է և անընդունելի։

Նրա խոսքով՝ բուհերի միավորման, օպտիմալացման խնդիրը քննարկելու համար  կան որոշակի հիմքեր։ Բայց եթե խոսքը վերաբերում է կրթական ավանի կամ ակադեմիական քաղաքի ստեղծմանը, ապա դա այն գերխնդիրը չէ, որով այսօր մեր կառավարությունն ու ժողովուրդը պետք է զբաղվեն։

«Նախ դա ենթադրում է հսկայական ծախսեր։ Դրանք միայն շենքային պայմաններ չեն, այլև լաբորատորիաներ, բնակարաններ, ենթակառուցվածքներ և այլն։ Եվ այսօր մտնել այդ ծանրության տակ, երբ մեր պետությունն ունի շատ կարճ ժամանակում բանակի և ազգային անվտանգության ինստիտուտների վերականգնման խնդիր, դա  կա՛մ անհեռատեսություն է, կա՛մ պսևդո-օրակարգ։ Երկու դեպքում էլ անընդունելի է։ Այսօր մենք ունենք էքզիստենցիալ անվտանգութայն խնդիր, և բոլոր ջանքերը՝ ֆինանսական, տնտեսական, մշակութային, գաղափարական, քաղաքական, պետք է ուղղվեն այդտեղ։ Մնացած հարցերը՝ սեղանին աղ կլինի-չի լինի, բուհերը կլինեն Աշտարակում, թե Աբովյանում, տասներորդական խնդիրներ են։ Մեր բոլոր ռեսուրսները՝ այդ թվում և բուհական մտավորականության, պետք է ուղղել մեր գոյաբանական խնդիրները պատվով լուծելուն»։

Հովհաննիսյանը նաև հիշեցնում է, որ Ալեքսանդր Թամանյանը, գծագրելով Երևանի հատակագիծը, պատահաբար չէ, որ մշակութային կենտրոնները, բուհերը տեղադրել է փոքր կենտրոնում։ Չէ՞ որ մայրաքաղաքը նախևառաջ մշակույթն է, կրթությունը, գիտությունը, իսկ ուսանողությունն ու կրթական հաստատությունները մայրաքաղաքի մշակութային միջավայրը ձևավորող կարևոր տարրերն են։

«Փաստորեն երիտասարդությանը, որը քաղաքի զարդն է և ակտիվ հատվածը շատ ու շատ գործընթացներում, օտարում ենք։ Դրանով նաև քաղաքը մի տեսակ ծերացնում ենք, ամլացնում։ Բացի դա, ուսանողը պետք է նաև Օպերայի և բալետի թատրոն հաճախի, մշակութային այլ օջախների հետ շփվի։ Որևէ բիզնես արդարացում չի կարող գերակշռող լինել  թվարկածս փաստարկներին։ Եվ չնայած սա նոր գաղափար չէ, արդեն 10-12 տարի այս հարցը փորձում են օրակարգ մտցել, բայց չեմ կարծում, թե սա այսօր իրատեսական ծրագիր է»։

Մայր բուհի երկարամյա դասախոսը չի պատկերացնում, օրինակ, որ ԵՊՀ-ի շենքում լինի հյուրանոց կամ ժամանցի այլ վայր։

«Կան ծիսակարգի վերածված ավանդույթներ, որոնց մեջ խորը իմաստ կա։ Դրանք կրթական տաճարներ են, կաճառներ են, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանը։ Չի  կարելի այդ շենքերին, բացի գիտական-կրթական կենտրոն լինելուց, այլ հավակնություններով նայել։ Ես առիթ ունեցել եմ լինելու Աթենքի համալսարաում։ Թեև նոր կրթական խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառուցել են համալսարանի նոր շենք՝ իր մասնաշենքերով, այդուհանդերձ հին շենքը նույնությամբ պահպանվել է՝ դառնալով համալսարանի թանգարանը։ Այդպիսին պետք է լինի մոտեցումը, իսկ այլ նկրտումներն ուղղակի անընդունելի են»։

Հակափաստարկը, թե բուհերի շենքերը կվաճառեն բարձր գնով և այդ գումարներով ակադեմիական քաղաքը կկառուցեն, մեր զրուցակիցը նույնպես համարում է անլուրջ խոսակցություն։

«Կրթությունը և բիզնեսը պետք է լինեն օպտիմալ հեռավորության վրա։ Իհարկե բիզնեսն առանց կրթության ու գիտության դատապարտված է, կրթությունն էլ պետք է ունենա որոշակի բիզնես բաղադրիչ, բայց դա երբեք չպետք է հիմք դառնա, որ մենք սահմանները խախտենք և կրթությունն ու հոգևոր արժեքները դարձնենք բիզնես»։

Հովհաննիսյանի խոսքով՝ այս մոտեցումն է եղել նաև պատճառը, որ բուհական համակարգը տարիների ընթացքում որակապես տուժել է։

«Երբ շուկայական տնտեսություն ձևավորելու քաղաքականությունը մտավ նաև բուհ, հանրային պահանջարկը բավարարելու պահը բաց չթողնելու տրամաբանությամբ բուհերի թիվը կտրուկ ավելացավ։ Խորհրդային տարիներին ունեինք ընդամենը 13 պետական բուհ, թիվը գրեթե եռապատկվեց։ Եվ հենց բուհերը սկսեցին ոչ թե գումար հայթայթել կրթություն տալու համար, այլ սկսեցին կրթություն տալ, որ դրամ աշխատեն, շատ բան խախտվեց կրթական համակարգում, ենթակառուցվածքային շատ ու շատ օղակներ սկսեցին աշխատել այս տրամաբանության մեջ, ինչի հետևանքով կրթության որակն ընկավ, իսկ կրթություն ստացողների և բուհերի քանակն ավելացավ։ Խնդիրը գալիս է այդտեղից»։

Հովհաննիսյանն անընդունելի է համարում կրթական համակարգը բիզնես դարձնելը, քանի որ բիզնեսում գլխավոր նպատակը շահույթ հետապնդելն է, իսկ կրթության նպատակն ավագ սերնդի՝ գիտելիքների և փորձի կազմակերպված փոխանցումն է երիտասարդ սերնդին։

«Այս երկրորդ գործընթացը կազմակերպելու համար նույնպես գումար պետք է, բայց դա պետք է լինի գլխավոր նպատակին ծառայող միջոց և չպետք է դառնա նպատակ»,-ամփոփեց մեր զրուցակիցը։

ԵՊՀ դոցենտ Հովհաննես Հովհաննիսյան ակադեմիական քաղաք բուհերի օպտիմալացում Կրթություն եվ գիտություն խմբագրական

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին