f

Անկախ

Երբ Հայաստանում բարեհաջող լուծվի այլընտրանքային առաջնորդի հարցը, Փաշինյանի հարցը ավտոմատ կլուծվի


Գործող իշխանության հեռացման համար մղվող քաղաքական այս կամ այն ընդդիմադիր գործընթացը ծաղրողները պետք է հիշեն հենց Փաշինյանի նախադեպը։ Պետք չէ ծաղրել։ Միշտ հաղթում է համառն ու համբերատարը։ Երբեք չես իմանա, թե կոնկրետ երբ կհասնի այդ կրիտիկական պահը, բայց այն անպայման կլինի, քանի դեռ պայքարը շարունակվում է։

Իսկ այդ կրիտիկական պահի համար առկա են բոլոր նախադրյալները, բացի մի քանիսից, գուցե անգամ մի նախադրյալից։ Կան իշխանության լիդերի կոնկրետ աջակիցներ, և կան ընդդիմադիր լիդերների կոնկրետ աջակիցներ։ Նրանք ժողովրդի առանձին հատվածներ են, որոնցից ոչ մեկին այս պահին չի աջակցում հանրության մեծամասնությունը։

Փաշինյանին ընտրություններում կողմ քվեարկածները նույնպես փոքրամասնություն են, բայց ակտիվ փոքրամասնություն։ Հանրության ճնշող մեծամասնությունը պասիվ է ու մերժողական։ Վերջին ընտրություններում ընտրողների մեծամասնությունը փաստացի մերժել է բոլորին։

Իսկ հանրության այդ պասիվ, բայց վճռորոշ մասին ակտիվացնելու և նրանց համակրանքը շահելու համար շատ քիչ բան է պետք։ Կոնսենսուս մինուս մեկ բանաձևը չաշխատեց ու չի աշխատելու Փաշինյանի պարագայում, քանի դեռ նրա դեմ շարժման լիդերներն են հայտնի դեմքերը։

Սա գուցե շատերին դուր չկա, բայց սա է իրականությունը, որի մասին շատ ենք խոսել դեռ 2018-ից։ Երկրի ղեկավարի այլընտրանքային հզոր լիդերի ի հայտ գալուց հետո գործող վարչապետին հեռացնելը դառնալու է զուտ տեխնիկական խնդիր։ Իհարկե, նրա շուրջ պետք է լինի նաև աշխարհաքաղաքական հավանություն, հատկապես Մոսկվայից, և սա է հենց թերևս ամենամեծ պրոբլեմը։

Ինչևէ, Հայաստանում խնդիրը ոչ թե Փաշինյանին հեռացնելն է, այլ թե ով պետք է առաջնորդի նրա հեռացումը և ինչ հետագա օրակարգով։ Անգամ եթե հրապարակներում հավաքվի կես միլիոն մարդ, բայց այդ հավաքի լիդերները լինեն նույն դեմքերը նույն ճառերով, ոչինչ չի լինի, բացի Փաշինյանի իշխանության երկարաձգումից։

Երբ Հայաստանում բարեհաջող լուծվի այլընտրանքային առաջնորդի հարցը, Փաշինյանի հարցը ավտոմատ կլուծվի։ Փաշինյանի իշխանության աղբյուրը ոչ թե ժողովուրդն է, այլ իր ավանդական քաղաքական հակառակորդները։ Բայց առանց այս դերակատարների աջակցության հավանական նոր լիդերը չի կարող հաղթել այդ պայքարում։

Տիգրան Խաչատրյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իշխանափոխություն Հայաստան

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին