Դատելով քարտեզից՝ Շուշիից հետո անցյալ ամիս թշնամուն հանձնված բարձունքները հաջորդ տեսադիտողական վերահսկողության կետն են Արցախի նշված բնակավայրերի հանդեպ։ Մինչ այդ հասանելի էր միայն Շուշիից։
Ադրբեջանի ՊՆ հրապարակած այսօրվա տեսանյութում երևում են կադրեր, որ նկարվել են նախորդ ամիս ՀՀ դե-ֆակտո իշխանությունների թողտվությամբ Ադրբեջանին հանձնված Խաչի սար լեռան գագաթից (2574.2 մ), որ գտնվում է օկուպացված Քաշաթաղի շրջանի և Ասկերանի շրջանի միջև։
Կադրերից երևում է, որ թշնամու տեսադիտողական վերահսկողության տակ են ընկել Ասկերանի շրջանի Նորագյուղ և Իվանյան բնակավայրերը (նկ․ 1), ինչպես նաև Այգեստան, Լեռնավան (Խնածախ) բնակավայրերը (նկ․ 2)՝ ընդհուպ մինչև մայրաքաղաք Ստեփանակերտը։