f

Անկախ

Մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, պահանջող եւ կատարող. Փաշինյանն էլ նշեց, որ հետոն չի տեսնում. Մետաքսե Հակոբյան


2020-ից հետո մեր կյանքում շատ բան է փոխվել, փոխվել է նաեւ տոների նկատմամբ զգացումը, որովհետեւ եթե մինչ այդ դա իրոք տոնական խրախճանք, համերգ ու հրրավառություն էր լինում, հիմա հավաքվում ենք լուռ, օրվա խորհրդի շուրջ մտորում ենք, այցելու ենք մեր նահատակների շիրիմներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ հայերը պետք է միավորվեն. «Եվ թող այսօրվա խորհրդի մեջ տանք դրա մեկնարկը՝ միավորվելու, ներելու: Այն գործընթացները, որ արագությամբ տեղի են ունենում բոլորիս կյանքում, առնչվում է բոլորիս, աղետը բոլորիս տանն է: Թող այսօր լինի մեկնարկը, երբ բոլորս հետ կնայենք, կհասկանանք, որ մենք այս վիճակում ենք, որովհետեւ իշխանությունները մեզ պառակտեցին:Եթե գիտակցում ենք, որ ցավը մեկն է եւ բոլորինս է, միեւնույն է էլի մենք իրար հետ հաշտ չենք, պետք է հաշտվենք, եւ այդ դեպքում նորից տոնական միջոցառումներով ունենալու ենք հնարավորություն եւ իրավունք նշելու Արցախի  անկախության հռչակման տոնը»,-ասաց նա:

 

 

Անդրադառնալով Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ մեկնաբանեց, թե իրականում ինչ է կատարվել Բրյուսելում: Փաստորեն ստացվում է այնպես, որ այդ խաղաղության պայմանագրի տեքստը նա հիմա էլ չի պատկերացնում ինչպես է լինելու, չի հասկանում՝ ինչ է լինելու հետո: Դա հենց իր խոսքից էր պարզ:

Թշնամիների միջեւ խաղաղություն լինում է, երբ հաշտեցում է լինում, իսկ հաշտեցում լինում է, երբ փոխադարձ զիջումներ են լինում: Բայց մենք տեսնում ենք միակողմանի զիջումներ, այսինքն պահանջող եւ կատարող: Այս պարագայում որեւէ բան չի փոխվել: Նաեւ ինքն իր խոսքում մի կարեւոր բան նշեց, որ ինքը նույնիսկ հետոն չի տեսնում: Չի տեսնում՝ ինչպես է լնիելու: Այսինքն մենք ունենք մի առաջնորդ, որը երկիրը տանում է մի ուղղությամբ, որի վաղը չի տեսնում: Սա աղետ է: Զիջվում է Արցախը, մեր բանակը, Հայաստանի սուվերեն տարածքները: Սա այս իշխանությունների բերած խաղաղությունն է, որը չգիտեմ՝ ինչքանով է ընդունելի ժողովրդի համար»:

Մետաքսե Հակոբյան Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան Տեսանյութ

Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Ավելին
Ավելին