f

Անկախ

Ի՞նչ խաղ են խաղում Փաշինյանն ու Ալիևը դրսում. Ստանիսլավ Տարասով


Մոսկվայում և Բրյուսելում տեղի է ունեցել երկու կարևոր և յուրովի եզակի իրադարձություն. Ռուսաստանի մայրաքաղաքում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի հանդիպումը և բանակցությունները՝  սահմանազատման և անվտանգության հետ կապված հարցերի քննարկմամբ, իսկ բրյուսելյան հանդիպմանը հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Regnum-ի իր հոդվածում գրում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Նա հիշեցնում է, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկու առաջնորդների հանդիպումը պետք է կայանար Մոսկվայում։ Սակայն այն տեղափոխվել է Բրյուսել։ Եթե Ռուսաստանի մայրաքաղաքում երկու երկրների պատվիրակությունները քննարկել են տեխնիկական բնույթի խնդիրներ, ապա Բելգիայում  բանակցություններ են վարել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապատրաստման շուրջ։ 

Տարասովը նկատում է, որ այս երկու գործընթացները միավորված են մեկ ընդհանուր դրույթով. Բաքուն և Երևանը համաձայն են հարգել միմյանց տարածքային ամբողջականության սկզբունքները, քանի որ հակառակ դեպքում նրանց միջև բանակցություններն անհնարին կլինեին։ Բայց այստեղ որոշակի դիվանագիտական անոմալիա է նկատվում, քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերը կարող էին դիտարկվել խաղաղ պայմանագրի շուրջ մեկ բանակցային գործընթացի ձևաչափում։ Բայց փաստացի սահմանազատման շուրջ բանակցություններն ընթանում են Ռուսաստանի միջնորդությամբ, իսկ խաղաղության պայմանագրի շուրջ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

«Ընդ որում, Մոսկվան և Բրյուսելը, խոսելով բանակցությունների արդյունավետության մասին, օգտագործում են գրեթե նույն ընդհանուր բառերը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երեք նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում», և հույս է հայտնել, որ «շատ մոտ ապագայում դրանք կձևակերպվեն ավելի լայն տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի հետ սերտ առնչությամբ»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Իր հերթին, Միշելը նմանատիպ հայտարարություն է արել՝ ներմուծելով որոշակի նրբերանգներ։ Նրա խոսքով՝ առաջին հերթին կողմերը «դիտարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման և սահմանին կայունության ապահովման հարցերը»։ Երկրորդ՝ «ըստ էության քննարկվել է խաղաղ համաձայնագրի նախապատրաստման աշխատանքները»։

Այսպիսով, ստեղծվում է դասական թվաբանական խնդրին բնորոշ իրավիճակ՝ երկու գնացք «Ա» և «Բ» կետից շարժվում են դեպի միմյանց, և պետք է որոշել՝ նրանք կբախվե՞ն՝ հետևելով նույն գծին, թե՞ կանցնեն միմյանց զուգահեռ ուղիներով:

Երևանում շատ փորձագետներ հակված են կարծելու, որ «գնացքների մրցավազքը» իբր կազմակերպել է Բաքուն, թեև թվում է, թե նա լիովին բավարարված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի  համաձայնագրի պայմաններով, և պետք է ամրապնդի այդ դիրքերը խաղաղության պայմանագրով:

Ավելին, Մոսկվան այս փուլում չի բարձրացնում ԼՂ կարգավիճակի հարցը։ Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների կարգավիճակին և տարածաշրջանում գտնվելու տևողությանը, ապա այդ հարցերը կարող են լուծվել Ադրբեջան-Ռուսաստան երկխոսության մակարդակով` առանց Հայաստանի մասնակցության։

Սակայն Երևանին չի գոհացնում իրադարձությունների այս ընթացքը։ Նա փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղում հայկական անկլավի խնդիրները ԵՄ միջնորդությամբ կնքված խաղաղության պայմանագրի միջոցով։ Բրյուսելը հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերակենդանացման անհրաժեշտության մասին. Վաշինգտոնը վերջերս նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ։ Նա փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիկերն է, որին վստահված է ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդականի պարտականությունը Կովկասի վերաբերյալ բոլոր բանակցությունների համար։

Բացի այդ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվում են այցելել Շուշի քաղաք, որը, ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, գնահատվում է որպես «իրենց կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում»։Հ

ետևաբար, եթե Փաշինյանի գործողությունները տրամաբանական են թվում, ապա Ալիևի «խաղը բրյուսելյան կողմի ուղղությամբ» առեղծվածային է թվում և ինչ-որ մտքերի տեղիք է տալիս։ Այս առումով ուժեղ զգացողություն կա, որ Բաքուն համաձայնում է դիտարկել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով, ինչը պատրաստ է ընդունել աշխարհաքաղաքական պատեհապաշտ պատճառներով։ Բայց հետո հավանական է նաև, որ Մոսկվան կհեռացվի երկրների միջև հիմնական խաղաղապահի դիրքից։ Ի դեպ, նրանց մանդատը լրանում է 2025 թվականին։ Պատահական չէ, որ Ադրբեջանը և Հայաստանը տարբեր պատճառներով սկսել են պահանջներ ներկայացնել ռուս խաղաղապահների դեմ, որոնց ներկայությունը, ըստ Փաշինյանի, «մի շարք հարցեր է առաջացնում»։

Միաժամանակ, զուգահեռաբար զարգանում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մեկ այլ սցենար։ Ըստ թուրք փորձագետ Սեներ Դողանի՝ «Անկարայում շատերը վստահ են, որ նորմալացումը պետք է միաժամանակ ընթանա Թուրքիա-Հայաստան և Երևան-Բաքու գծերով», սակայն կողմերը «փորձում են ստանալ Մոսկվայի համաձայնությունը, որպեսզի ՌԴ-ն  չազդի այդ գործընթացների վրա»։ Այն է՝ ստորագրել խաղաղության պայմանագիր՝ Երևանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու, բայց դրա հատուկ կարգավիճակով և առանց Ռուսաստանի։ Միայն դրանից հետո Բաքու-Երևան խաղը միանգամից երկու հարթակներում կստանա իր տրամաբանական հիմնավորումը։ Բայց իրադարձությունների նման ընթացքի դեպքում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուտափույթ կնքման հավանականությունը փոքր է, քանի որ որոշ արտաքին խաղացողների համար մնում է հնարավորությունը կարգավորման գործընթացում «ավերիչ տարրեր» ներմուծել՝ առաջնորդվելով տարբեր պատճառներով և հանդես գալով տարբեր ձևաչափերով»,- եզրափակել է Տարասովը:

Ստանիսլավ Տարասով Նիկոլ Փաշինյան Իլհամ ալիև Արցախ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին