f

Անկախ

Սեպտեմբերի 29-ին, Արեգասարը ետ գրավելու ժամանակ զոհվեց Արցախի հերոս Առուշանյան Դավիթն ու նրա հետ երկու ժամկետայիններ՝ Չոբանյան Արենն ու Ասատրյան Հովիկը


Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում ա, որ Միքայել Արզումանյանը՝ Միշկան, պատերազմի երկրորդը օրը գնացել ա Եղնիկներ ու զորքերին հրամայել ա ամսի 28-ին կորցրած ու մեկ օր հետո ետ վերադարձած կարևորագույն դիրք հանդիսացող Արեգասարից նահանջել։ Զորքը չի ենթարկվել հրամանին։ Հետո Միշկան Քյոխին ա զանգել, ու նույնը նրան հրամայել, նա էլ չի ենթարկվել։ Արդյունքում Միշկան, ըստ ՔԿ հայտարարության՝ օգտագործելով զորամասի հրամանատարի նկատմամբ նախկինում անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում, որպիսի գործողությունների արդյունքում զորամասի հրամանատարը, վստահելով Միքայել Արզումանյանին և տվյալ պահին մեկ այլ վայրում գտնվելով մարտական գործողությունների ակտիվ շրջանում, ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել վերջինիս հրամանը:

Արեգասարից մեր զորքը նահանջում է ու թշնամին նույն օրը երեկոյան գալիս ու հանգիստ զբաղեցնում է կարևորագույն բարձունքը ու այդտեղից թիրախավորում մեր մյուս դիրքերը։

Հոկտեմբերի 3-5-ը մեր զորքերը նորից գրոհում են Արեգասարը, բայց հակագրոհը ձախողվում է, ու մերոնք, կրելով մարդկային կորուստներ, նահանջում են։ Ստացվում է, որ Միշկայի թեթև ձեռքով, Արեգսասարն առ այսօր գտնվում է թշնամու վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 29-ին, Արեգասարը ետ գրավելու ժամանակ զոհվեց Արցախի հերոս Առուշանյան Դավիթն ու նրա հետ երկու ժամկետայիններ՝ Չոբանյան Արենն ու Ասատրյան Հովիկը։ Հենց նրանց տրված նահանջ հրամանին էր Դավիթը պատասխանել, որ՝ «նահանջելու տեղ չկա, ետևում Արցախն ա»։ Դավիթենց կյանքի գնով ետ բերած դիրքը Միշկայի հրամանով ժամեր հետո հանձնում են թշնամուն։

Հոկտեմբերի 5-ին, Միշկայի հրամանով հանձնված Արեգասարը հակագրոհելու ժամանակ զոհվում է Արցախի մեկ այլ հերոս՝ Մենուա Հովհաննիսյանը ու բազմաթիվ քաջ ու հայրենասեր տղերք։

Ստեղ սարսափելին գիտե՞ք որն ա, որ Միշկայի այդ հրամանների մասին 2 տարի իմացել են բոլոր իրավասու մարմինները ու լռել են։ Լռելն էլ հերիք չէ, դեռ մի բան էլ ՊԲ հրամանատար են նշանակել, հետո՝ արայիկի գլխավոր խորհրդական։ Հետո անմեղ դեմքով ձերբակալում ու մեղադրանք են առաջադրում, իբր չեն իմացել ով ա։

Ես իհարկե հարգում եմ անմեղության կանխավարկածը, բայց անկեղծ ասած Քյոխին ու Միշկային հավատալու հարցում առավել հակված եմ հավատալ Քյոխին, քան 2018-ին՝ Երևանում տիրող անարխիայի ֆոնին Արցախում ակտիվացած ու Բակո Սահակյանից իշխանությունը խլելու փորձ արած Միշկային։

հ.գ. Նկարում 2021 թվականի տվյալներով Արեգասարի հյուսիս-արևմտյան հատվածում թշնամու ամրացված դիրքերն են։ Էն հատվածում, որտեղ տեղի են ունեցել հիմնական բախումները։

Արամ Գևորգյան ՖԲ Գրառում 44-օրյա պատերազմ Միքայել Արզումանյան պարտություն քրեական գործեր Հայաստան խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին