f

Անկախ

Իտալիայում շոգի ալիքը հուլիսին մահացությունների 29 տոկոս աճի է հանգեցրել


Այս ամառ Ապենիններում շոգը հուլիսին մահացության 29 տոկոս ավելացման է հանգեցրել՝ ազդելով 65-ից բարձր տարիքային խմբերի վրա, հայտնել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։

Մահացության մակարդակի աճը վկայում է այն մասին, որ մահացությունների իրական թիվը գերազանցել է սպասվող թիվը որոշակի ժամանակահատվածի համար: Առողջապահության նախարարության վերլուծությունն ընդգրկել է 33 խոշոր քաղաք, որտեղ ամենալուրջ հետեւանքները զգացել են 85 տարեկանից բարձր բնակչության ամենատարեց շերտերի ներկայացուցիչները։ Հյուսիսային քաղաքներում նրանց շրջանում ավելորդ մահացությունը 41 տոկոս է կազմել, Իտալիայի կենտրոնում եւ հարավում՝ 35 տոկոս։

Հուլիսին Մթնոլորտային եւ կլիմայի հետազոտությունների ազգային ինստիտուտի (Isac) փորձագետները հայտնել են, որ 2022 թ. առաջին յոթ ամիսներին Իտալիայում ջերմաստիճանն այնքան բարձր է եղել, որ այս տարին կարող է ամենաշոգը լինել  Ապենիններում օդերեւութաբանական դիտարկումների ավելի քան 200 տարվա ընթացքում: Այնուհետեւ գիտնականները հայտնել են, որ անցած հուլիսը ռեկորդային երկրորդ ամենաշոգ ամիսն էր, որին գերազանցել է միայն 2003-ի անոմալ ամիսը:

Օդերեւութաբանները հուլիսին ռեկորդային միջին ջերմաստիճան էին գրանցել. այն 2.26 աստիճանով բարձր է 1800-ից ի վեր գրանցված միջին ջերմաստիճանից։ Ինչ վերաբերում է այս տարվա առաջին յոթ ամիսներին, ապա այդ ցուցանիշը գերազանցում է միջինը 0.98 աստիճանով։
2021 թ. օգոստոսի սկզբին Սիցիլիական Ֆլորիդա գյուղում օդի ջերմաստիճանը 48.8 աստիճանի էր հասել։ Այսպիսով, գերազանցվել է համաեվրոպական ռեկորդը, որը, ըստ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության, պահպանվում էր 1977 թ. հուլիսից, երբ Աթենքում 48 աստիճան շոգ էր գրանցվել։

Աշխարհում Իտալիա Սաստիկ շոգ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին