f

Անկախ

Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամրջի նորոգումը սկսվեց սեզոնի մեկնարկին, ավարտվեց սեզոնի ավարտին. Փաշինյան


Երևան–Սևան ավտոճանապարհին, շշերի գործարանի հարակից հատվածում գտնվող կամրջի վերանորոգումը սկսվեց Սևանի հանգստի սեզոնի մեկնարկին ու ավարտվեց սեզոնի ավարտին։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կառավարության նիստում մի շարք ճանապարհաշինական ծրագրերի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ճանապարհի մի ուղղությանը ամիսներով փակվել էր ու ճանապարհի այդ հատվածում ամեն օր, էլ չեմ ասում` շաբաթ–կիրակի ու տոն օրերին, ձևավորվում էին կիլոմետրանոց հերթեր։ Սա, կարծում եմ, շատ տիպիկ օրինակ է այն մասին, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու հատկապես մեր գործերի պլանավորման առումով, որովհետև ինչքան մարդ ջղայնացավ այդ ընթացքում, ինչքան մարդ ներվայնացավ, ինչքան մարդ վատացավ, քանիսը որոշեցին ընդհանրապես չգնալ, քանի կռիվ եղավ, քանի մարդ քանիսին վիրավորեցին և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ համապաասխան աշխատանքներ տանել այս նման այլ հարցերի ուղղությամբ։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արձագանքելով վարչապետի դիտարկմանը, հայտնեց, որ կամրջի շինարարությունն առայժմ ավարտված չէ։ Նրա խոսքով` Հայաստանում կամուրջների շինարարությունը լուրջ խնդիրների է հանդիպում։

«Հայաստանում չկա որևէ արտադրամաս, որտեղ պատրաստի ինչ–որ բաներ լինեն արտադրված, որ երբ կամուրջը քանդեն, գնան–բերեն, սկսեն տեղադրել։ Երբեք չեն կարողանում կամրջի նախագիծը ճիշտ կազմել։ Մի բան նախագծվում է, բայց, երբ որ կամուրջը քանդում են, մի շարք խնդիրներ են բացվում, որոնք տեսանելի չէին»,– ասաց Սանոսյանը։

Նա նաև հայտնեց, որ կամրջի շինաշխատանքների ընթացքում պարզվել է, որ պայթյունից հետո կամրջի որոշ հատվածներ շատ ավելի են վնասված, քան նախապես ենթադրվում էր։ Արդյունքում լրացուցիչ աշխատանքների կարիք է առաջացել։

Սանոսյանը նշեց, որ դրանով է պայմանավորված նաև աշխատանքի դանդաղ ընթացքը, քանի որ շինարարները սպասում են` մինչև անհրաժեշտ բետոնե կոնստրուկցիաներ պատվիրվեն, արտադրվեն, որպեսզի կարողանան աշխատանքները շարունակել։

Եվ, քանի որ առաջիկայում Հայաստանում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերով տասնյակ կամուրջների նորոգում ու շինարարություն է ծրագրված, Սանոսյանը հույս հայտնեց, որ ոլորտը կակտիվանա ու դետալները կսկսեն ավելի արագ պատրաստել։

Հիշեցնենք` Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամուրջը վնասվել էր 2019թ–ին։ Օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, կամուրջը պայթեցվել էր նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի ավտոմեքենայի և նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ:

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին