f

Անկախ

Ուսուցիչների ու դաստիարակների ծիծաղելի աշխատավարձները ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել. Փաշինյան


Մենք կրթության ոլորտում մենք լայնածավալ բարեփոխումներ ենք իրականացնում. Մինչեւ 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց եւ 55 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որն ամրագրված է ՔՊ-ի նախընտրական ծրագրում, մեկնարկել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ի նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս  ծրագրի իրականացման արդյունքում նույնիսկ հեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա: Իմ դիտարկմամբ Հայաստանի բազմաթիվ գյուղեր դատարկվել են նաեւ այն պատճառով, որ նախադպրոցական տարիքից սկսած երեխաների պատշաճ կրթություն ստանալու ոչ մի հնարավորություն ու հեռանկար չի եղել այդ գյուղերում, եւ  ծնողները նախընտրել են հեռանալ նաեւ երեխաների կրթության համար հեռանկար  ստեղծելու համար:

Այժմ գյուղերում բացվող մանկապարտեզները, դպրոցները, մեր մի շարք գյուղերի վերածննդի անկյունաքարն են դառնալու»,-ասաց նա:

Վարչապետը հատուկ ուշադրություն դարձրեց մինչգյուղական կրթահամալիրների ծրագրին. «Նմանատիպ ծրագրեր իրականացնելու ենք այն գյուղերի համար, որոնցից ոչ մեկում երեխաների անհրաժեշտ թվակազմ չկա առանձին դպրոց կամ մանկապարտեզ ունենալու համար, եւ կա հնարավորություն մի քանի գյուղերի երեխաներին հավաքելու մեկ տեղում: Մենք նոր շենքեր կկառուցենք, դրանք կհագեցնենք նոր գույքով, դեպի այդ կլրթահամալիրներ տանող նոր ճանապարհներ կկառուցենք, երեխաներին տեղափոխելու համար նոր ավտոբուսներ կգնենք, եւ կապահովենք պատշաճ կրթություն ստանալու նրանց իրավունքը:

Ուզում եմ նաեւ ընդգծել, որ գյուղական ու քաղաքային բնակավայրերում բացվող կամ բացվելիք մանկապարտեզային, նխակրթարանային ու դպրոցական տեղերը ոչ միայն պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն են տալու մեր մանուկներին, այլեւ նրանց մայրիկների համար կրթություն ստանալու, հանրային ու տնտեսական գործունեությն մեջ ներգրավելու ճանապարհ են բացելու, որն իր հերթին Հայաստանի տնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական զարգացման էական գործոն է դառնալու եւ բազմաթիվ ընտանիքներ կրթության ու աշխատանքի միջոցով հաղթահարելու են աղքատությունը»,-ասաց նա:

Փաշինյանն նդրադարձավ նաեւ մանկապարտեզներում ու դպրոցներում ցածր աշխատավարձների խնդրին. «Մենք չենք կարող հանդուրժել մեր ուսուցիչներին ու դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձները, եւ դրանք ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել այն ընկալմամբ, որ դա պետք է զուգակցվի ուսուցչի կամավոր ատեստավորմամբ: Ընդ որում, դա պետք է լինի շարունակական գործընթաց եւ ատեստավորված ուսուցիչները 5 տարին մեկ նույն եղանակով իրենց աշխատավարձը կրկին բարձրացնելու հնարավորություն  պետք է ստանան: Այսինքն ամեն 5 տարին մեկ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները նորից կարող են կամավոր ատեստավորվել եւ կրկին աշխտավարձի բարձրացում  ունենալ, որովհետեւ ժամանակի ընթացքում գնաճ է տեղի ունենում: Իկս մի քանի տարի կմավոր ատեստավորում չանցած ուսուցիչները  ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու: Նույն գործընթացը պետք է ընդգրկի նաեւ մանկապարտեզների դաստիարակներին»,-ասաց նա:

Հայաստան Նիկոլ Փաշինյան ՀՀ Կառավարություն

Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Մեր գյուղն էդ այգիներով ա ապրում, կարկուտի պատճառով բերք չի մնացել. Օհանավանի բնակիչ (ֆոտո)
Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Մադրիդ
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով, «Վեոլիա ջուր»-ը ոչ մի լուծում չի տվել
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային կենտրոն կստեղծվի. ՀՀ-ն միացել է համաձայնագրին
Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Քասախում
Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը
Համազգային հանրահավաք՝ Երեւանում
Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Հայտարարություն
Ավելին
Ավելին