f

Անկախ

Ալիևի ռեժիմն իր բռնապետությունը կառուցել է Արցախի հայերի նկատմամբ ատելության վրա, և արցախյան հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է հիմնված լինի այս փաստի վրա. Armenian Bar


Հայ իրավաբանական միությունը (Armenian Bar Association) հավաքել և գործընկեր կազմակերպությունների համագործակցությամբ հինգ առանձին համապարփակ զեկույց է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպության Ռասայական խտրականության վերացման կոմիտեին («Կոմիտե»), քանի որ Կոմիտեն պատրաստվում էր 2022 թ. օգոստոսին Ժնևում (Շվեյցարիա) կայանալիք իր 107-րդ նստաշրջանում անդրադառնալ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (ՌԽՎԿ/ CERD) համապատասխանության պահպանման պարբերական դիտարկմանը: Կոմիտեն անկախ փորձագետների մարմին է, որը հետևում է CERD-ի կատարմանը անդամ պետություններում: Պարբերական դիտարկման ընթացքում կոմիտեն  ուսումնասիրել է տարբեր զեկույցներ, այդ թվում Հայ իրավաբանական միության ներկայացրածները, և իր մտահոգություններն ու հանձնարարականները, որպես եզրափակիչ դիտողություններ, հղել է մասնակից պետությանը (տվյալ դեպքում Ադրբեջանին)։

2022 թվականի օգոստոսի 30-ին Կոմիտեն հրապարակեց Ադրբեջանի վերաբերյալ իր հինգերորդ զեկույցը, որում, ի թիվս այլոց, արձանագրվել է, որ Ադրբեջանում առկա է «ռասայական ատելության հրահրում և հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ռասիստական ​​կարծրատիպերի տարածում, այդ թվում՝ համացանցում և սոցիալական լրատվամիջոցներով, հասարակական գործիչների և պետական ​​պաշտոնյաների կողմից, ինչպես նաև նման արարքների հետաքննության, դատական հետապնդումների, դատապարտումների և պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայություն»: Բացի դրանից, Կոմիտեն «մտահոգված է այն հաղորդումների առնչությամբ, որ դպրոցական դասագրքերը սերմանում են նախապաշարմունքներ և ռասայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի դեմ, էթնիկ փոքրամասնությունների մարգինալացում անդամ պետության պատմության ուսուցման ոլորտում»:

Այս բացահայտումները համահունչ են մեր պնդումներին: 29 տարի Ադրբեջանը կառավարող Ալիևի ռեժիմը իր բռնապետությունը կառուցել է Արցախի էթնիկ հայերի նկատմամբ ատելության վրա, և դեռևս չկարգավորված արցախյան հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է հիմնված լինի այս փաստի վրա։

Armenian Bar-ի զեկույցների ուժն ու քանակը արտացոլում են կազմակերպության և նրա գործընկեր ընկերակցությունների մակարդակն ու նվիրվածությունը: Այս զեկույցները տարիներ շարունակ վճռորոշ նշանակություն կունենան միջազգային իրավունքի համաձայն հայերի ու արցախցիների իրավունքների ու անվտանգության հաստատման և պաշտպանության, ինչպես նաև խախտումների հետևանքով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Բոլոր զեկույցները կզետեղվեն CERD-ի նիստի վեբ կայքում: Զեկուցումները և թեմատիկ ոլորտները հետևյալն էին. 1. Արցախում քաղաքացիական անձանց կամայական սպանություններ (Հայ իրավաբանական միություն). 2. Ատելության խոսք Սփյուռքի հայերի նկատմամբ (Հայ իրավաբանական միություն) 3. Մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացում (գործընկեր Հայ իրավաբանների ընկերության (Ռուսաստան) հետ). 4. Ռազմագերիները (գործընկեր Հայ-ֆրանսիական իրավաբանների միության հետ) և 5. Նախնիների հողեր վերադառնալու անհնարինությունը (գործընկեր Արգենտինայի CAN-ի հետ):

Հայ փաստաբանների անդամ Ալեքսանդր Բեդրոսյանը Hughes, Hubbard & Reed, LLP-ից ներկայացնում էր Armenian Bar-ը ՀԿ-ների հետ հանձնաժողովի հանդիպումների ժամանակ: 

 

Աշխարհում Հայաստան Ադրբեջան ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե Հայ իրավաբանական միություն Արցախյան հիմնախնդիր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին