f

Անկախ

Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութեր վաճառողներին տուգանել 2-3 մլն դրամով


Տիգրան Ավինյանն էլ կարծում է, որ հրավառությունն արգելելու լիազորությունները պետք է տալ համայնքի ղեկավարին։

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է հրավառ նյութերի վաճառքի դեպքում խիստ տուգանքներ սահմանել՝ մինչև 2-3 մլն դրամ։

Նա իր առաջարկը ներկայացրեց հրավառություններն արգելող նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ, որին մասնակցում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը (նա նաև ՔՊ–ի Երևանի քաղաքապետի թեկնածուն է)։

Քննարկման ընթացքում Ավինյանը նշեց, որ հարցի լուծման լիազորությունները պետք է տրվեն համայնքի ղեկավարին, որն էլ որոշում կկայացնի։

«Հրավառություններն արգելող օրենքի նախագծի ամբողջ իմաստն այն է, որ մասնավոր միջոցառումներին հնարավոր չլինի կազմակերպել այնպիսի հրավառություններ, որոնք կանհանգստացնեն շրջակայքի բնակչությանը: Պետք է ռեստորանների համար էլ այնպիսի տուգանքներ սահմանել, որ իրապես ձեռնտու չլինի օրենքին դեմ գնալ ու հրավառություն կազմակերպել։ Վաճառքի սահմանափակումներ կամ խստացումներ մտցնելով` հարցը կլուծվի»,- ասաց նա։

 

Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա, ըստ Ավինյանի, լիցենզավորված ընկերություններն ամենայն հավանականությամբ շատ չեն լինի, և ներմուծված ապրանքն էլ գրանցված կլինի։

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նշեց, որ հրավառության կազմակերպում կարելի է թույլ տալ միայն գերատեսչություններին` տոներին կամ նշանակալից օրերին։ Նրա խոսքով` մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հրավառությունների տարբեր տեսակներ կան, և փորձագետները կարող են հստակ ասել, թե որոնք են ոչ այդքան վտանգավոր։

Նշվեց, որ ամենայն հավանականությամբ, կլինեն այնպիսի հրավառ նյութեր, որոնք անվտանգության առումով թույլատրելի կլինեն։

Կարծիք հնչեց, որ պետք է մասնավոր հատվածին արգելել հրավառության նյութերի վաճառքն ու դրանց օգտագործումը ռեստորաններում։

Սիսակ Գաբրիելյան հրավառություններ Հայաստան Տիգրան Ավինյան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին