Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ նախկին առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, գրում է VOA-ն։
«Միխայիլ Գորբաչովը վստահված և հարգված առաջնորդ էր։ Նա վճռորոշ դեր խաղաց Սառը պատերազմի ավարտի և երկաթե վարագույրը տապալելու գործում: Նա ճանապարհ հարթեց դեպի ազատ Եվրոպա»,- ասել է ֆոն դեր Լեյենը:
«Մենք չենք մոռանա այդ ժառանգությունը»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։