ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առանձնատնից առգրավված գաղտնի փաստաթղթերի պատկերները, որոնցում փաստաթղթերը փռված են Մար-ա-Լագոյի առանձնատան հատակին՝ ՀԴԲ-ի՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցած խուզարկության ժամանակ: Դրանցից շատերը մակագրված են «հույժ գաղտնի»:
Արդարադատության նախարարությունը նախկին նախագահի թիմին մեղադրել է նախկինում իրենց որոնած գաղտնի փաստաթղթերը թաքցնելու համար: Հետախուզությունների դաշնային բյուրոն խուզարկության ժամանակ առգրավել է 33 արկղ՝ ավելի քան 100 գաղտնի փաստաթղթերով, գրում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Դոնալդ Թրամփը իր մի քանի մերձավոր դաշնակիցների մոտ պարծեցել է, որ ինքը «հետախուզական տվյալներ» ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սեռական և սիրային կյանքի վերաբերյալ, ինչի մասին տեղեկացել է նախագահ լինելու ժամանակ։ Երկու հոգի, որոնք քաջատեղյակ են հարցին, Rolling Stone-ին ասել են, որ Թրամփի պնդմամբ՝ ինքը Մակրոնի «կեղտի» մասին իմացել է հետախուզության զեկույց միջոցով: Միևնույն ժամանակ աղբյուրները խոստովանում են, որ երբեմն դժվար էր որոշել, թե որ տեղեկատվություն է իրական, որը՝ բամբասանք:
Թրամփի առանձնատանը ՀԴԲ-ի խուզարկումից հետո կառույցը հրապարակել է առգրավված փաստաթղթերի ցանկը, ներառյալ 1Ա-ն, որը նշված էր որպես «տեղեկատվություն Ֆրանսիայի նախագահի մասին»: Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ է կա այդ փաստաթղթում, արդյոք այն պարունակում է գաղտնի տեղեկություններ Մակրոնի անձնական կյանքի վերաբերյալ:
Թրամփը մերձավորների մոտ պարծեցել է, որ «հետախուզական տվյալներ» ունի Մակրոնի սեռական կյանքի վերաբերյալ
Կարդացեք նաև
- Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
- Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
- Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում