f

Անկախ

Համաշխարհային Հայությանը միավորող Ցանցային Պետություն համահայկական շարժումը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից պատմության անբարո կեղծարարությունը Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում։


Համաշխարհային Հայությանը միավորող Ցանցային Պետություն համահայկական շարժումը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից պատմության անբարո կեղծարարությունը Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանում։


Հակահայկականության գաղափարախոսության վրա հասարակություն և պետություն ձևավորող և զարգացնող Ադրբեջանը, որ ընդամենը 100 տարվա պետականության պատմություն ունի՝ լի ցեղասպանական, էթնիկ զտումների և ատելության դրվագներով, շարունակում է պատմության և մշակույթի խեղաթյուրումը աշխարհի տարբեր ծայրերում։ Այս անգամ գերմանական տեղական և դաշնային իշխանությունների կանաչ լույսի ներքո ադրբեջանցիները Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանի գլխավոր ցուցասրահում աղավաղել են Հայկական Լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի քարտեզը ու մշակույթը ամբողջապես՝ Ուրարտուն ներկայացնելով որպես ադրբեջանական մշակույթի և պատմության մաս։

Ընդամենը 100 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը փաստորեն հանդգնել է իր նավթադոլարներով հավելյալ 2700 տարի «գնել» գերմանական թանգարանից՝ Հայկական Լեռնաշխարհի անտիկ զարգացած հայկական քաղաքակրթությունը ներկայացնելով որպես ադրբեջանական։ 

Ցանցային Պետությունը պահանջում է Գերմանիայի դաշնային և Ֆրանկֆուրտի տեղական իշխանություններից խստորեն և հրապարակայնորեն պատժել Ֆրանկֆուրտի հնագիտական թանգարանի անձնակազմին՝ պատմության զեղծարարության ադրբեջանական ծրագրին հանցակից լինելու համար։ Հարուստ մշակույթ և պատմություն ունեցող գերմանացի ժողովուրդը, որ, ի տարբերություն Ադրբեջանի և վերջինիս մեծ եղբայր Թուրքիայի, իր մեջ քաջություն է գտել և առերեսվել է իր պատմության ամոթալի էջերին, ուղղակի պարտավոր է սրբորեն աջակցել պատմության ճիշտ լուսաբանմանը գոնե իր պետության տարածքում։

Ցանցային Պետությունը այս հայտարարության տեքստը ուղարկում է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությանը, Գերմանիայի դաշնային կառավարության մշակույթի և մեդիայի հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում Գերմանիայի դեսպանությանը և Ֆրանկֆուրտի քաղաքային իշխանություններին, ինչպես նաև մի շարք գերմանական և միջազգային լրատվամիջոցների։

Ադրբեջանի կողմից պատմության և մշակույթի ցանկացած նման զեղծարարություն արժանանալու է Ցանցային Պետության կոշտ արձագանքին։

Ցանցային Պետություն

Երևան, Հայաստան

 

Ուրարտու Ադրբեջան Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին