f

Անկախ

Դուք էլ մեզ հովանավորեիք, գրեինք՝ «Հայաստան»․․


Ֆրանկֆուրտի ցուցադրություններից մեկում Ուրարտուն ներկայացվել է որպես Ադրբեջան։ Այս մասին նախօրեին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր Շուշի Թումանյանը։ «Ակնկալում եմ փորձառու պատմաբանների, իրավաբանների աջակցությունը, որ փաստարկված բողոքարկենք ու վերականգնենք պատմական արդարությունը. կարող ենք բողոքարկել Ֆրանկֆուրտում գործող Հէսսէնի Հայ Մշակութային Միութիւն / Armenischer Kulturverein in Hessen e.V. ի անունից։ Ովքեր ունեն նմանատիպ պայքարում փորձ, խնդրում եմ կիսվեք, ինչ քայլեր պետք է անել, ինչից սկսել»,- նշել էր նա։


Քարտեզագետ Սեն Հովհաննիսյանի դիտարկմամբ, քանի որ պաշտոնական մակարդակով որեւէ արձագանք կամ հերքում չի եղել, նշանակում է՝ գործ ունենք իրական փաստի հետ։
«Աշխարհը խելագարվել է, որովհետեւ հենց գերմանացիների մեջ կան բազմաթիվ ճանաչված գիտնականներ, որոնք երբեք նման հիմարություն չէին անի»,- ասում է նա  ու մի շարք օրինակներ բերում, որտեղ Ուրարտուն անվիճելիորեն ներկայացված է որպես Հայաստան․ «Ասորեստանի թագավոր Սալմանասար 3-րդի՝ մ․թ․ա․ 865-825 թթ․ դեպի Վանի թագավորություն կատարած արշավանքների նկարագրությունն արձանագրված է բրոնզե պատկերաքանդակի վրա, որը կարելի է համարել համաշխարհային արվեստի բացառիկ նմուշ։ Լոնդոնում Բրիտանական թանգարանի կողմից 1915թ․ հրատարակվել է մի ալբոմ, որտեղ այդ հարթաքանդակները նշվում են Հայաստան․ Ուրարտու, այսինքն՝ Հայաստանը հենց Ուրարտուն է, կամ Ուրարտուն հենց Հայաստանն է։ Մեկ այլ հեղինակավոր պատմաբան Տուրաեւի «Հին Արեւելքի պատմություն» գրքում, որը հրատարակվել է 1936թ․՝ Լենինգրադում, կա առանձին գլուխ՝ «Ուրարտուի թագավորություն» անունով, որտեղ նշում է, որ Ուրարտուն հենց Հայաստանն է։ Բացի այդ, մեկ այլ համաշխարհային հեղինակություն ունեցող պատմաբան, հնագետ, Էրմիտաժի տնօրեն Պյատրովսկին գրել է մի ծավալուն ուսումնասիրություն Ուրարտուի մշակույթի մասին, որտեղ ոչ մի տող, հիշատակում չկա Ադրբեջանի մասին։ Գիտական աշխատանքների այս շարքը բազմաթիվ է, գերմանացի քարտեզագիրների կամ հենց Գերմանիայում հրատարակված որեւէ լուրջ աշխատության մեջ ոչ մի տեղ չեք հանդիպի, որ Ուրարտուն նշված լինի որպես Ադրբեջան»։  

Այդուհանդերձ, Ս․ Հովհաննիսյանը հիշում է հենց Ֆրանկֆուրտում տարիներ առաջ տեղի ունեցած արվեստի զեղծարարության եւ պատմության կեղծման մի դեպք եւս․ «Ես՝ ինքս, Ֆրանկֆուրտում տեսել եմ մի ցուցահանդես՝ 7-8 տարի առաջ, որտեղ շատ լավ ներկայացված էր մի բրոնզե ուրարտական քանդակ՝ կնոջ գլխով, թռչունի տեսքով կաթսայի բռնակ էր, որը թվագրվում էր մ․թ․ա․ 8-րդ դար։ Այդտեղ նույնպես ծագման մասով գրված էր ոչ թե Հայաստան, այլ՝ Թուրքիա։ Ու հետաքրքիր է, որ երբ գիդին հարցրի այդ քանդակի մասին, ասաց՝ մենք գիտենք, որ սա ուրարտական է, բայց թե ինչու են այլ ձեւ գրել՝ չկարողացավ պատասխանել»։

Քարտեզագետը բերում է մեկ այլ օրինակ եւս, այս անգամ՝ Լուվրի հետ կապված․ «Բազմաթիվ քարտեզներ կան Լուվրում, որտեղ այս տարածաշրջանի, այդ թվում՝ Պարսկաստանի վրա գրված է Ադրբեջան։ Մի անգամ գիդին ասացի՝ չէ՞ որ այդ ժամանակ Ադրբեջան պետություն չի էլ եղել։ Հրաժարվեց պատասխանել, բայց կողքից մեկ ուրիշն ասաց՝ դուք էլ մեզ հովանավորեիք, գրեինք՝ «Հայաստան»․․․։ Մենք հիմա այնքան ենք կորցրել մեր պետականությունը, որ նրանք ինչ ուզում, անում են, իսկ նրանց նավթային դոլարները որոշիչ են ոչ միայն քաղաքական, այլ նաեւ մշակութային դաշտում։ Այդ նավթային դոլարներով նրանք նոր պատմություն են գրում։ Աշխարհը խելքը գցել է ալիեւյան ընտանիքի նավթային դոլարների վրա, բոլորն ուզում են դրանից օգուտ քաղել։ Բացի այդ, տպավորություն է, որ չունենք մշակույթի նախարարություն, եւ դրսում հայ մշակույթի հետ կապված որեւէ լուրջ միջոցառում չի կատարվում, վերջին տարիներին էլ հայ մշակույթի, պատմության վերաբերյալ պետպատվերով չի հրատարակվում որեւէ լուրջ գիրք։ Նրանք էլ, օգտվելով այս հանգամանքներից, նման քայլերի են գնում»։        

Ս․ Հովհաննիսյանի կարծիքով, սա ոչ թե գիտական հանրության գործն է, այլ՝ պետության, ավելին՝ մշակույթի նախարարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ․ «Գիտնականն այստեղ ասելիք չունի, գիտնականն ի՞նչ հակադարձի, սա նախարարության գործն է, եւ փաստեր ներկայացնելու կարիք չկա, որովհետեւ բոլորը շատ լավ գիտեն պատմությունը, աշխարհի գիտական գրականության մեջ գրված է ամեն ինչ ե՛ւ Ուրարտուի, ե՛ւ Հայաստանի մասին։ Սա դիվանագիտության հարց է, եւ մշակույթի նախարարությունը պետք է դիմի թե՛ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը, թե՛ Գերմանիայում ՀՀ դեսպանությանը եւ ասի՝ ինչի՞ հիման վրա է էսպիսի բան արվել»։

Սեն Հովհաննիսյանը, ում քարտեզները մի քանի տարի առաջ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ադրբեջանցիները գողացել էին, քանի որ դրանցում ներկայացված էին 2 հայկական հանրապետությունները՝ ՀՀ-ն եւ ԱՀ-ն՝ իրենց գերբով ու դրոշներով, համոզված է, որ դիվանագիտական աղմուկ պետք է բարձրացնել, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ դիվանագիտական աղմուկի հետեւանքով շտկվել են պատմական զեղծարարարության այսօրինակ դրսեւորումները։

 

Ուրարտու Հայաստան Ադրբեջան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին