f

Անկախ

Երևանում հանդես կգա համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը


Սեպտեմբերի 3-ին՝ 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որով կտրվի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի մեկնարկը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա համաշխարհային հռչակ վայելող թավջութակահար Գոթյե Կապյուսոնը։ Գոթյե Կապյուսոնն իրապես համարվում է 21-րդ դարի թավջութակի արվեստի դեսպան: Աշխարհի առաջատար դիրիժորներից և կատարողներից շատերի հետ միջազգային ընդգրկում ունեցող ելույթներից զատ՝ նա նաև գործում է որպես Փարիզի «Louis Vuitton» հիմնադրամի «Classe d'Excellence de Violoncelle»-ի հիմնադիր ղեկավար: 2021-2022 համերգաշրջանում Կապյուսոնը հանդես է եկել Վիեննայում՝ Ալան Ալթինօղլուի, Մյունխենում՝ Գիդրե Շլեկյեի և Նյու Յորքում՝ Յու Լոնգի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ինչպես նաև «Կենցերտգեբաու» նվագախմբի հետ՝ Մյուն Վուն Չանգի, Քլիվլենդի նվագախմբի հետ՝ Մայքլ Թիլսոն Թոմասի և Մարիինան թատրոնի նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Նա Փարիզի ֆիլհարմոնիայի, ինչպես նաև «Wiener Konzerthaus»-ի ռեզիդենտ երաժիշտն է:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացմանը կհնչեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն», Ալեքսանդր Բորոդինի նախերգանքը «Իշխան Իգոր» օպերայից, Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը՝ «Երաժշտական ուխտագնացություն» և Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտը։ Համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC): Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Հայաստան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին