f

Անկախ

«Հրապարակ». Ծառայողական քննություն են հայտարարել


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովից անհետացած առյուծի արձանիկի եւ հոբելյանական հուշամեդալների փաստով դեռեւս ամիսներ առաջ խորհրդարանում ծառայողական քննություն է իրականացվել։ Թե ում են նվիրված հուշամեդալները եւ արձանիկը, ԱԺ-ից ասացին միայն՝ քանի որ հուշամեդալները 2018-ից առաջ ստացածներն են, իսկ ԱԺ թանգարանը ստեղծվել է 2018-ին, մինչ այդ բոլոր հուշամեդալները տարբեր պահոցներում են եղել, եւ շատերի ծագումնաբանությունը՝ թե ում են հասցեագրված, հայտնի չէ։

Ծառայողական քննությունը հայտարարվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի կողմից՝ թանգարանի տնօրինության եւ պատկան վարչության նկատմամբ, սակայն «գողոնն» այդպես էլ չի հայտնաբերվել, ու ստիպված դիմել են ոստիկանություն։ Շուրջ մեկ տարի առաջ թանգարանի ընդլայնման-վերանորոգման աշխատանքներ են սկսվել, պարբերաբար թանգարանային նմուշները տեղից տեղ են տեղափոխվել, հերթական տեղափոխության ժամանակ էլ հայտնաբերել են չորս նմուշի բացակայությունը։

 

 

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայությունների մասին» օրենքով պաշտոնատար անձը 60 հազար դրամը գերազանցող նվեր չի կարող ստանալ, ենթադրվում է, որ նմուշներն առավելագույնը կարող են այդ չափի լինել, ԱԺ-ից միայն ասացին, որ դրանք բրոնզե հուշանվերներ են եղել։

Թե ինչպես են անվտանգային խստացված ռեժիմի պայմաններում հուշանվերները խորհրդարանի շենքից դուրս հանվել, պարզ չէ։ Կարելի է միայն ենթադրել, որ ԱԺ անվտանգության մարմիններին, ըստ էության, հրահանգ է իջեցված՝ խստիվ զննել միայն լրագրողներին ու ընդդիմադիրներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ծառայողական քննություն ՀՀ ԱԺ Հայաստան

Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Ուխտագնացություն-Երթ Երևանում՝ ի զորակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմա
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ
Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի գրաֆիկում փոփոխություններ կլինեն. այն կաշխատի մինչեւ 00.00-ն
«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Կիրանցի հատվածում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. կյանքին վտանգ չի սպառնում
«Երեւանցիներին այս քննարկումները չեն հետաքրքրում». Ինչո՞ւ է անձրևից հետո Երևանը հեղեղվում
Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Ավելին
Ավելին