f

Անկախ

«Ժողովուրդ». Ինչու Կոմբինատից ստացված նվերով Կառավարությունը չի մարում անապահովների վարկե


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանը մի ուշագրավ փաստ է հրապարակել՝ «Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ (զարթնե՜ք Լաո եւ Պողոս եղբայրներ) շուրջ» խորագրով: Նա ներկայացրել է ԶՊՄԿ եւ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ միջեւ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրից քաղվածք եւ հայտնել. «Այս առքուվաճառքի մասին, չգիտես՝ ինչու, հանրությանը ավետեցին 2021թ հոկտեմբերի 1-ին այն դեպքում, երբ կնքվել էր 2021թ հունիսի 16-ին։ Փատաթղթում, մասնավորապես, ուշագրավ է հետեւյալ 2 փաստը.

1. 2021թ հունիսի 16-ը ԱԺ ընտրություններից 4 օր առաջ էր, եւ Վահե Հակոբյանը դեռեւս ԶՊՄԿ խորհրդի անդամ էր։ Ինչո՞ւ ընտրողին չներկայացվեց այս վաճառքի տեղեկատվությունը (հարցը ճշտելու նպատակով, ցավոք, Վահե Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց)։

 

2. Համաձայն փաստաթղթի 2-րդ կետի` գնորդը ԶՊՄԿ բաժնետոմսերի 15%-ը նվիրել է Հայաստանի Հանրապետությանը, բայց ոչ երբեք վարչապետի աշխատակազմին, ինչպես ներկայացվեց հանրությանը։

Հ.Գ. «Նվերը», փաստորեն, տրվել է բոլորիս` 3 միլիոն քաղաքացիներիս, բայց, չգիտես՝ ինչու, այն տեղ չհասավ. կարող էր, օրինակ, ուղղվել վարկերի տակ կքող բնակչության ինչ-ինչ պարտավորությունների մարմանը։ Հիշեցնեմ, որ 2003 թվականին նույն Քաջարանի պղնձամոլիբդենայինի մասնավորեցումից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին մեծահոգաբար 27 միլիոն դոլարը ուղղեց 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին՝ ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը։ Ահա այսպես վարվեցին նվերի հետ «թալանչիները»… Օտակար է իմանալ այս փաստը»։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը կապ հաստատեց Տիգրան Մուրադյանի հետ՝ խնդրելով պարզաբանել՝ երբ եւ ինչ պայմաններում է նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, կոմբինատի վաճառքից գոյացած գումարը բաժանվել ՀՀ քաղաքացիների սպառած էլէներգիայի վարձավճարի փոխհատուցման համար: Նա ներկայացրեց նաեւ այդ որոշումը, որտեղ կարդում ենք.
«Կառավարության որոշմամբ՝ ԶՊՄԿ վաճառքից գոյացած 132 մլն դոլարից Քաջարան համայնքին բաժին հասած 32 միլիոն դոլարից քաղաքի ավագանին 27 միլիոն դոլարը ուղղել է 01 հոկտեմբեր 2002թ. դրությամբ Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերին ՀՀ ամբողջ բնակչության կուտակած պարտքերի մարմանը»: Այսինքն՝ իսկապես քաղաքացիներին բաժին է հասել ԶՊՄԿ մասնավորեցման գումարից: Իսկ հիմա, երբ Կառավարությունը նույն ԶՊՄԿ-ից նվեր է ստացել, ի՞նչ է ստացել ՀՀ շարքային, հպարտ քաղաքացին. ոչինչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ վարկեր անապահով ընտանիք Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին