f

Անկախ

Ինչու է Նիկոլը թիրախավորել բանակը. 7or.am


7or.am-ը գրում է.

«Հայտնի բանաձև է՝ եթե ուզում ես փլուզել պետությունը, պետք է թիրախավորել բանակը, արժեզրկել այն, բանակային համազգեստը դարձնել ոչ հարգի։

2018–ի մայիսից Հայաստանում ձևավորվել է դասալիքների իշխանություն։ Բառիս բուն և փոխաբերական իմաստով։

Գլխավոր դասալիքն, անշո՛ւշտ, Նիկոլ Փաշինյանն է։ Նա՛ է բանակի գլխավոր հակառակորդն ու կյանքից «աբիժնիկը»։

Նիկոլի հետ իշխանության եկածների մեծ մասը մինչիշխանական կյանքում պայքարել են բանակի դեմ, իրականացրել են հակաղարաբաղցիական ու հակաղարաբաղյան քարոզ, եղել են, այսպես կոչված, պացիֆիստներ, գովաբանել են «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք» հակապետական թեզը, դրսից ֆինանսավորել են՝ հայկական բանակը վարկաբեկելու համար։ Ամեն մեկն իր դիրքերից է խփել մեր բանակին ու պետությանը, բայց ընդհանուր է եղել քարոզչական մոտեցումը։ Թուրքկական 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող այս շրջանակների քարոզչակոդերն են եղել՝

–Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել,

–բանակը բեռ է, որից պետք է ազատվել,

–պատերազմը հաղթածները սրիկաներ են, որոնք մեր գլխին բեռ են դարձրել Ղարաբաղն ու բանակը,

–բանակում ծառայելը պետք է վերացնել,

–հայ–ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները պետք է ոչնչացնել, քանզի Թուրքիան ավելի լավն է, քան Ռուսաստանը։

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հետևողականորեն կյանքի կոչեց վերը նշված բոլոր կետերը։

Հիմա հայկական բանակի կազմալուծման ու «Ղարաբաղը բեռ է, որից պետք է ազատվել» թեզի իրագործման վերջին փուլում ենք։

Նիկոլենք Ալիևին արդեն զեկուցեցին, որ Ղարաբաղում ՀՀ–ից զինվոր չկա։ Սրանք պարբերաբար հայտարարում են, որ Ղարաբաղի հետ կապ չունեն, եթե կան հարցեր, ապա դրանց թող պատասխանեն ռուսները։

Ինչ վերաբերում է բանակին, ապա նիկոլենք պատերազմից առաջ քանդեցին բանակը, հիմա էլ շարունակում են նույնն անել։ Սահմանվում է բանակից թռնելու գին՝ 24 միլիոն դրամ։

Ի դեպ, նիկոլենք բանակը միշտ են ընկալել որպես պատժավայր։ Իրենց մտածողության մեջ ծառայելը ուղղիչ աշխատանքային գաղութում հայտնվելու պես մի բան է։ Դրա համար էլ, իրենց կարծիքով, պատժեցին ընդդիմադիր հայացքներ ունեցողներին՝ նրանց տանելով եռամսյա հավաքների։

Նիկոլը դասալիք է։ Թուրք–ադրբեջանական օրակարգ սպասարկելը նույնպես դասալքություն է։ Ամբողջ հոգով ու սրտով։ Նա իր տեսակով բոլորին է ուզում վարակել ու դարձնել դասալիք, որից հետո ոչ թե Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանը կդառնա թուրք–ադրբեջանական միջանցք։ Սրա դեմն է պետք ցանկացած գնով առնել»։

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին