f

Անկախ

Լոռու մարզում գործարկվել է որակապես նոր հասարակական տրանսպորտ. ՔՈԱՖ


«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը համատեղ նշում են Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցում նոր, հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված ավտոբուսի գործարկումը, ինչը հանդիսանում է Լոռու մարզի հասարակական տրանսպորտի ցանցի բարեկարգման խոշոր ծրագրի մաս։

Հիմնադրամից հայտնում են, որ այս ծրագրի շնորհիվ ստեղծվում է միջհամայնքային տրանսպորտային կապ՝ դարձնելով հասարակական տրանսպորտը հասանելի բոլորին՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց, բարձրացնելով ուղեւորափոխադրումների որակը եւ բնակչության մոբիլության մակարդակը, հետեւելով շրջակա միջավայրի պաշտպանության սկզբունքներին։

Ավելի վաղ՝ այս տարի, ՔՈԱՖ-ն ու Ճապոնիայի դեսպանատունը կնքել էին դրամաշնորհի համաձայնագիր, որով 90,000 ԱՄՆ դոլար էր տրամադրվել Լոռու հասարակական տրանսպորտի ցանցն արդիականացնելու համար։ Նախաձեռնության շրջանակներում ՔՈԱՖ-ը գնել է նոր, հարմարավետ ավտոբուս, ինչը հասարակական տրանսպորտով երթեւեկությունը հասանելի է դարձնում բոլորին՝ այդ թվում տարեցներին ու հաշմանդամություն ունեցողներին։ Դսեղ-Վանաձոր երթուղով իրար կապվող 7 բնակավայրերով ուղեւորությունների հաճախականությունն ավելի բարձր կլինի՝ ներառելով կանգառներ նաեւ Դեբետում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ու Դսեղի առողջության կենտրոնի մոտ։

Դսեղ-Վանաձոր երթուղու բնակավայրերում կկառուցվի 4 նոր կանգառ եւ կտեղադրվի երկու ավտոբուսի կանգառի երկու նշան՝ չվացուցակի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելով ուղեւորներին։ Այս ջանքերը լրացնում են ՍՄԱՐԹ գյուղ նախաձեռնության շրջանակներում Դեբետում կառուցված ավտոբուսի կանգառի նախագծին։

Ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ ՔՈԱՖ-ը նաեւ խթանում է թվային տեխնոլոգիաների կիրառումը. մշակվող բջջային հավելվածն իրական ժամանակում, որը ուղեւորության վերաբերյալ տեղեկատվություն ստ անալու եւ անկանխիկ վճարումներ կատարելու հնարավորություն կտա։ Բնակիչները նաեւ կկարողանան ձեռք բերել ավտոբուսով ուղեւորության պարբերաբար լիցքավորվող քարտեր։

Նոր ավտոբուսը Փամբակի համայնքապետարանին հանձնելու միջոցառումը մեկնարկեց ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, որի ընթացքում իրենց խոսքն ասացին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանն ու ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։ Միջոցառման հյուրերը վայելեցին նոր ավտոբուսով առաջին ուղեւորությունը ՍՄԱՐԹ կենտրոնից դեպի Դեբետի վարչական շենք, որտեղ էլ ավտոբուսը հանձնվեց Փամբակ Կոմունալ ՀՈԱԿ-ին։

Հայաստան ՔՈԱՖ Լոռու մարզ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին