f

Անկախ

Ինչպես և երբ հանձնվեցին Բերձորն ու Աղավնոն. 7or.am


7or.am-ը գրում է․

Ինչպես հանձնվեց

Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին Ադրբեջանին, թեև Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակաները օրեր առաջ պնդում էին, որ Ալիևի պահանջը լեգիտիմ չէ, քանզի չի բխում 2020–ի նոյեմբերի 9–ի համատեղ հայտարարության տեքստից։

Նիկոլն այժմ իրեն ռետինե խողովակի տեղ է դրել։ Չնկատելու է տալիս տարածքների հանձնումը։ Ինքը «մոռացել է», որ ոչ լեգիտիմ էր համարել Ադրբեջանի պահանջը։ Ինքը նաև չի խոսում Բերձորից ու Աղավնոյից։ Իշխանական քարոզչագործիքները տարբեր մեղավորներ ու պատասխանատուներ են հրամցնում պողոսներին, որպեսզի վերջիններս որոճան այլ անուններ ու չհիշեն, որ պատերազմ ու պարտություն բերողը Նիկոլն է։

Նիկոլենք ամեն ինչ արեցին, որ Աղավնոն առավելագույնս անվնաս հանձնվի թշնամուն։ Արցախի չկայացած Նիկոլը՝ նախարար նշանակված Հայկ Խանումյանը համոզում էր ու պահանջում, որ Աղավնոն անվնաս հանձնվի թշնամուն, թե բա՝ կարող է մի օր հետ գանք, գույքը վնասված թող չլինի։ Նա նաև սպառնում էր, որ փոխհատուցում չեն ստանա տները վնասողները։

Նիկոլն ու իր արցախյան դրածոները գիտեին, որ Ադրբեջանի պահանջն են բավարարում՝ անվնաս հանձնել «գույքը», բայց խաբում էին։

Շատ խորհրդանշական էր, որ Ադրբեջանը Աղավնոն դարձնում է ռազմաբազա, իսկ նույն օրերին նիկոլենք օրինագիծ են բերում, որպեսզի հարուստները փողով բանակից ազատվեն, իսկ աղքատները ձգտեն այդքան փող հավաքել, որպեսզի բանակից ազատվեն։ Ադրբեջանը բանակ է զարգացնում, նիկոլենք՝ քանդում։ «Խաղաղության դարաշրջանը» հենց դա է որ կա։

Երբ հանձնվեց

Բերձորն ու Աղավնոն (և ոչ միայն այդ տարածքները) հանձնվել են ոչ թե 2022–ի օգոստոսի 25–ին, այլ 2018–ի մայիսի 9–ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում Ղարաբաղյան բանակցությունները փլուզելու հիմքեր դնող հայտարարություններ էր անում։

Հետագայում նա բազմաթիվ այլ հայտարարություններ ու քայլեր արեց, որոնք փակուղի մտցրեցին բանակցությունները, Հայաստանին ու Արցախին թողեցին մենակ թուրք–ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Նիկոլն իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ պատերազմ ու պարտություն բերեց։ Հիմա մենք այդ ամենի հետևանքների ականատեսն ենք։

Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին, երբ Նիկոլին (ոչ առանց հարակից աջակիցների) հաջողվեց Արցախի նախագահ նշանակել «կուպեց» Արայիկ Հարությունյանին։

Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին, և մենք շարունակելու ենք նոր տարածքներ կորցնել, քանզի դեռ Նիկոլն է Հայաստանի պետական կառավարման ղեկին։

Հայաստան Նիկոլ Փաշինյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին