Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը Կատալոնիայի մայրաքաղաքում գտնվող առանձնատանը զինված հարձակման է ենթարկվել, հաղորդում է իսպանական El Pais-ը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին։
Կողոպուտին մասնակցել է առնվազն չորս մարդ։ Նրանք հրազենով սպառնացել են 33-ամյա ֆուտբոլիստին, հետո ծեծել։ Ոսկտիկանությունը ահազանգը ստացել է Օբամեյանգի կնոջից։ Հանցագործներին հաջողվել է անարգել հեռանալ։ Ընթանում է հետաքննություն։