f

Անկախ

ԳեոՊրոՄայնինգը կաջակցի սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին


«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը (ԳեոՊրոՄայնինգի դուստր ձեռնարկությունը) պետական սուբվենցիոն ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենի համայնքին սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագրի իրականացման համար։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության Գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է երեք տարվա ընթացքում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Վարդենիի շրջանի 5 սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ծրագրին՝ ընդհանուր 150 մլն դրամով (470 հազար դոլար)։

Ծրագիրն ուղղված է հինգ գյուղերի խմելու և ոռոգման ջրամատակարարման համակարգով ապահովելուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը 700 միլիոն դրամ է, որից 150 միլիոնը կտրամադրի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը, 180 միլիոնը՝ Վարդենիս համայնքը։ Մնացածը սուբսիդավորում է պետությունը։

Անատոլի Գոգոտին, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն. «Ընկերության մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին ապահովում է արդյունավետ փոխգործակցություն պետության, տեղական համայնքների և բիզնեսի միջև: Մեր փորձը ցույց է տալիս, որ նման համագործակցությունը մեզ թույլ է տալիս առավել արդյունավետ լուծել ենթակառուցվածքային բնույթի սոցիալական խնդիրները մեր ներկայության մարզերում, քանի որ գործընթացում ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերը։ Սա արդեն չորրորդ ծրագիրն է, որին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդը», և ես համոզված եմ, որ դրա իրականացումը կբարելավի մարզի սահմանամերձ գյուղերի սոցիալական ու կենցաղային պայմանները»։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան. «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի մասնակցությունը մեր մարզում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին թույլ է տալիս լուծել ավելի մեծ խնդիրներ՝ ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։ Այս առումով «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը մեր հիմնական գործընկերն ու լավ ընկերն է՝ 15 տարի մասնակցելով համայնքի և նրա բնակիչների կյանքին: Ընկերության սոցիալական, մշակութային, կրթական և բժշկական ծրագրերը թույլ են տալիս բարելավել մեր համաքաղաքացիների կյանքի որակը»։

Ընկերության մասնակցությունը նախորդ սուբվենցիոն ծրագրերին գնահատվում է 140  մլն դրամ։ Առաջին երկուսը կրկին իրականացվել են ՀՀ Գեղարքունիքի մարզում։ Մասնավորապես, սա Վարդենիս քաղաքի մի շարք գյուղերի գազիֆիկացման, ջրամատակարարման համակարգի զարգացման, գյուղական փողոցների լուսավորության, փողոցների վերակառուցման ու բարեկարգման ծրագիր է։ Երրորդ ծրագիրը Արարատ քաղաքի մշակույթի տան շենքի վերակառուցումն ու հարակից հրապարակի բարեկարգումն է։

Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման ընթացիկ ծրագիրը չորրորդ սուբվենցիոն ծրագիրն է, որին տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի կառավարության հետ միասին մասնակցում է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը։

 Ընկերությունը կատարում է նաև օրենսդրությամբ նախատեսված բոլոր հարկային և սոցիալական պարտավորությունները:

ՀՀ կառավարությունը  Վարդենիս խոշորացված համայնքում 2021 և 2022 թվականներին իրականացրել է 1 միլիարդ 890 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական հատկացում սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում։

2023 թվականի համար ՀՀ Կառավարությունը   նախատեսում է իրականացնել 1 միլիարդ 980 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրերի սուբսիդավորում:

Նախագծերն ուղղված են համայնքի  բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգմանը, կենտրոնական և գյուղական բնակավայրերին մոտեցող  փողոցների ասֆալտապատմանը, փողոցների լուսավորության ցանցի կառուցմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, ապաստարանների և թաքստոցների կառուցմանը, խմելու ջրագծերի և ոռոգման ջրագծերի կառուցմանը, հասարակական շենքերի հիմնանորոգմանը, մանկապարտեզների վերանորոգմանը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքների բարեկարգմանը: 

Հայաստան Գեոպրոմայնինգ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին