f

Անկախ

Հնարավոր է ականատես լինենք հրաժարականների, քանի որ դժվար է ենթարկվել ոչ ադեկվատ քաղաքական կուրսին. Մարինե Սուքիասյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.

Երեկոյան երկրի առողջապահության նախարարը հանդես է գալիս իրավիճակի վերլուծությամբ, որտեղ որևէ հուսադրող միտում չկա։ Շաբաթվա թվերի աճը, վարակելիության օջախների՝ այլևս անվերահսկելիության փաստը ստիպում են նախարարին՝ խոսել առաջիկա հնարավոր պիկերի, նոր սցենարների մասին, երբ բոլոր հիվանդներին այլևս հնարավոր չի լինի հոսպիտալացնել և այլն։ Պետության օրը ավարտվում է այս տրամադրություններով՝ նախարարի հաշվետվությամբ։

Պետության հաջորդ օրը սկսվում է երկրի առաջին դեմքի լայվով. Առավոտյան 7-45: Եվ վարչապետը վաղ առավոտյան, քնած ժողովրդին դիմում է 3 օր առաջ տեղի ունեցած միջոցառման թեմայով, գովաբանում իրեն և մեղադրում նախկին իշխանություններին։ Մի կողմ թողնենք բոլոր նախասիրությունները։ Միջոցառումն իրոք լավն էր, և մասնակցում էին արտիստներ, որոնցից շատերը, ի դեպ, գնահատվել և պետական մակարդակով աջակցություն են ստացել երկրի պատմության վերջին երկար տարիների ընթացքում, իսկ նրանցից ոմանք նաև մասնակցել են «նախկինների» քարոզարշավին։ Ապրիլի 24-ն ավանդաբար եղել է տարաձայնությունների հարթման, հաշտեցման, սևուսպիտակի բացառման օր։ Օր, որն իր ցավի ուժգնությամբ միավորել է բոլորիս՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից և բնակության վայրից։ Ինչո՞ւ դա առիթ դարձնել՝ հերթական բաժանարար նոտան ավելացնելու առանց այդ էլ վատ լարված նվագախմբի ելույթին։

Բայց անգամ դա է այսօր ընդամենը սիմպտոմատիկ և երկրորդական։ Այս ելույթը երկու այլ բան ընդգծեց.

- երկրի բարձրագույն ղեկավարը երեք օր շարունակ չի գտել մտածելու այլ հարց, քան մշակութային միջոցառման որակով հպարտանալը և դա օգտագործել որպես առիթ՝ քարը «նախկինների» ուղղությամբ նետելու։ Երեք օր շարունակ, վիրուսի շուրջ աճող լարվածության,

տնտեսական աճող անորոշության, մարդկանց տներում օրերցօր մեծացող անհանգստության պայմաններում, երկրի ղեկավարը չի գտնում մտածելու և մարդկանց դիմելու այլ թեմա, քան՝ հուշահամալիրի լուսավորությունը և համերգը, և չի դիմանում, սեփական ես-ն ընդգծելու համար լուսադեմին վերցնում է մեգաֆոնին փոխարինող հեռախոսը, որ ազդարարի իր ներքին ուրախության մասին։ Ցավալիորեն՝ պիտի սկսենք արդեն լրջորեն անհանգստանալ կառավարող օղակի ադեկվատության, իրավիճակին համարժեքության մասին։

- Հաջորդը՝ արդեն ավելի ու ավելի սուր է ընդգծվում կառավարության ներսում գործ անողների ու միայն խոսել սիրողների հակադրությունը։ Առաջինների վիճակը նախանձելի չէ, քանի որ նրանք սկսել են գիտակցել իրենց ուսերին հայտնված պատասխանատվությունը և փորձում են գտնել իրավիճակին համարժեք լուծումներ, որոնք կարող են և չհամապատասխանել մեգաֆոնով մարդկանց կողմից բարձրաձայնվող բաժանարար քաղաքական կուրսին, ստեղծել լրացուցիչ բարդություններ, երբ խնդիրներն արդեն իրենց ողջ սրությամբ կանգնեն կոնկրետ պաշտոնյաների առաջ։ Չի բացառվում, որ ոմանց նյարդերը տեղի տան, և մենք ականատես լինենք հրաժարականների, քանի որ դժվար է մնալ իրավիճակին ադեկվատ ու միաժամանակ ենթարկվել ոչ ադեկվատ քաղաքական կուրսին։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Մարինե Սուքիասյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին