f

Անկախ

Բարեկամներ, ֆանտաստիկ նորություններ. Ալեքսանդր Լապշին


Ամերիկացի ռեժիսոր Վիկ Գերամիի (Vic Gerami) Motherland Documentary Feature Film-ը դարձել է Կաննի փառատոնի մրցանակի հավակնորդ որպես տարվա լավագույն վավերագրական ֆիլմ: Այդ մասին հայտնել է ինքը՝ Վիկ Գերամին իր ֆեյսբուքյան էջում: Ֆիլմը նվիրված է Արցախյան 2020 թ. պատերազմին և այնտեղ բռնապետ Իլհամ Ալիևի կատարած հանցագործություններին խաղաղ բնակչության դեմ: Ինձ համար կրկնակի հաճելի է ֆիլմի հաղթանակը, քանի որ ես մասնակցել եմ դրան՝ պատմելով Բաքվի բանտում կկտանքների ու խոշտանգումների մասին, ռասիզմի ու հայատյացության մասին: Կաննում հաղթանակ տանելուց հետո ֆիլմը կցուցադրվի եվրոպական և ամերիկյան կինոթատրոններում և տասնյակ երկրների հեռուստատեսությամբ: Ինչպես տեսնում եք, եթե կա կռվելու և հաղթելու կամք, ամեն ինչ կստացվի:

Օգտվելով առիթից՝ ուզում եմ պատմել ձեզ մի ուրիշ հետաքրքիր ֆիլմի  մասին՝ Revival-ի (Վերածնունդ), որը ներկայումս նկարահանվում է: Revival ֆիլմը նկարահանում է նշանավոր հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, այն բաղկացած է երեք նովելից, յուրաքանչյուրը պատմում է իրենց ինքնությունն ու ծագումը փնտրող մարդկանց մասին, որոնց որոնումները նրանց բերում են Հայաստան և Արցախ: Այժմ ֆիլմը ստեղծողները միջոցներ են հավաքում ֆիլմի նկարահանումներն ավարտելու համար, և դուք կարող եք աջակցել նրանց այս հղումով.  

https://www.facebook.com/donate/601095744797856/

Ես գիտեմ, թե ինչպես են մարդիկ ընկալում կինոյի ոլորտը: Շատերը կարծում են, օրինակ, որ մրցանակները Կաննի փառատոնում երկնքից թափվող միլիոնավոր եվրոներ են: Շատերը կարծում են, թե ֆիլմի յուրաքանչյուր ռեժիսոր կամ հերոս որոշակիորեն հարուստ մարդ է, լող է տալիս ճոխության մեջ, ձայնակցում է երգչուհի Շերին ռեստորանում և բիլիարդ է խաղում Սթիվեն Սփիլբերգի հետ: Հիասթափեցնեմ ձեզ: Ոչ առևտրային նախագծերում ոչ մի միլիոն էլ չկա, իսկ գլուխգործոցները ստեղծվում են բացառապես առանձին անհատների էնտուզիազմի ու համառության շնորհիվ, ինչպիսիք են վերը հիշատակված Վիկ Գերամին կամ Ջիվան Ավետիսյանը: Եթե միայն իմանայիք, թե ինչպես են տարիներով հավաքվում հանգանակվող փողերը ֆիլմերի համար, որոնք հետագայում առաջին մրցանակ են նվաճում փառատոներում:

Կամ գուցե լուրջ մտածում եք, որ ֆիլմերի հերոսները դրանց մասնակցելու համար հոնորարնե՞ր ու թանկ նվերնե՞ր են ստանում: Բնավ, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ հոնորարներ և նվերներ ոչ առևտրային կինոյում: Անձամբ ես մի գրոշ էլ չեմ ստանում նման որևէ նախագծում, ասենք իրենք՝ ստեղծողներն էլ ոչինչ չեն վաստակում, բացի թերևս բարի համբավից ու հարգանքից: Ուստի ձեր օգնությունն ու աջակցությունը չափազանց կարևոր է, եթե անգամ դա լինի 3-5 եվրո: Մի մտածեք, որ «ուրիշներն արդեն փող են ուղարկել», այդպես են մտածում շատերը և փաստորեն Հայաստանին այնքան անհրաժեշտ նախագծերը արգելակվում են տարիներով:

Շնորհակալ կլինեմ նաև իմ գործունեությանն աջակցելու համար.                   PAYPAL: https://www.paypal.com/paypalme/aleksandrLapshin                                             ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ (ՌՈՒՍԱՍՏԱՆ)՝ 4048 4150 4225 7879                                                   ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ (ՀԱՅԱՍՏԱՆ)՝ 4083 0800 2009 6602                                                PATREON: https://www.patreon.com/lapshin

Աշխարհում Կաննի փառատոն Վիկ Գերամի Հայաստան Արցախ Ալեքսանդր Լապշին ՖԲ Գրառում

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին