f

Անկախ

Դավիթ Մակյան. «Ցանկացած մրցաշարի մեկնում եմ պատվով և ամենբարձր մակարդակով մեր երկիր ներկայացնելու համար»


Հուլիսի 17-30-ը Լեհաստանի Լոձ քաղաքում կայացած Եվրոպական ուսանողական խաղերին կարատե մարզաձևում 75 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, անցկացրած 5 մենամարտում հաղթել ովոսկե մեդալ  նվաճեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Դավիթ Մակյանը։
Անակխի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի, սպորտն ու բժշկի մասնագիտությունը համատեղելու և հայրենիքիը պատիվը միշտ բարձր պահելու ցանկության մասին։ 


-Շնորհավորում ենք  Եվրոպական ուսանողական խաղերում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել ստուգատեսին։
-Հրաշալի նախապատրաստական շրջան եմ անցել՝ մի քանի ցիկլով մարզումներ անցկացնելով։ Բավական լավ մարզավիճակ էի ձեռք բերել հայրիկիս՝ անձնական մարզչիս՝ Արման Մակյանի գլխավորությամբ։


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Լեհաստան:
-Ցանկացած մրցաշարի մեկնում եմ պատվով և ամենբարձր մակարդակով մեր երկիր ներկայացնելու համար։ Նպատակը՝ միայն ու միայն ոսկե մեդալ նվաճելն է։ Բացառություն չեն նաև Եվրոպական խաղերը։ Տարբերությունն այն է , որ խաղերին ներկայացնում էի ԵՊԲՀ-ն: Զգացողություններն էին նաև այլ, քանի որ ներկայացնում էի մի ողջ բժշկական համայնք և, միաժամանակ, իմ երկիրը։ Այս ամենը պարտավորեցնում էր՝ ավելի լավ ելույթ ունենալ։


-Անցկացրած 5 մենամարտում փայլեցիք՝ տպավորիչ ելույթներ ունենալով: Խաղերի կազմակերպվածության, Ձեր մրցակիցների, ընթացքի մասի ի՞նչ կասեք:
-Եվրոպական ուսանողական խաղերն անցկացվում են 2 տարին մեկ, կազմակերպված էին բարձր մակարդակով։ 5000-ից ավելի մարզիկներ էին մասնակցում աշխարհի շուրջ 45 երմրի 450 համալսարանից։  
Կարատե մարզաձևում մինչև 75 կգ քաշային կարգում 5 մենամարտ եմ անցկացրել: Մրցակիցներս  բավական բարդ,  պատրաստված մարզիկներ էին տարբեր տարիքային խմբերում Եվրոպայի ու աշխարհի առաջնությւոնների մեդալակիրներ: Նրանցից մի քանիսի հետ  հետ մրցել էի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ։ 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Այս հաղթանակը սկիզբ դրեց այն շրջանին, որ պետք է նոր սկսվի, ինչի մեկնարկը մտածում էինք, որ պետք է ավելի շուտ լիներ՝ օլիմպիական ցիկլի ժամանակ: Ինչ-ինչ պատճառներով չկարողացա իմ կարողությունները ցույց տալ  և վարկանիշ ձեռք բերել, շատ քիչ  չբավականացրեց։ 
Հաղթանակը վստահություն կներշնչի ավելի բարձր մակարդակի մրցաշարերում ավելի մեծ նպատակների հասնելու համար։ Սա դեռ սկիզբն է մեր առջև դրված նպատակների։


-Երկար տարիներ մարզվում եք, զբաղվում կարատեով: Ի՞նչ է հարկավոր մարզիկին սպորտում հաջողության հասնելու համար:
-Ցանկացած բնագավառում հաջողության հասնելու  համար հարկավոր է հաղթելու ներքին ցանկություն։ Պետք է բարձր նշաձողեր սահմանել և փորձել ամեն գնով հասնել և անգամ անցնել։ Պետք է աշխատասիրություն, չհուսահատվելու կարողություն: Հարկավոր է  հասկանալ, որ ամեն բան իր պատճառն ունի և հետևություներ անելով շարժվել դեպի առաջ, դեպի ավելի մեծ հաղթանակներ։


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում, հատկապես այս դժվար ժամանակահատվածում, ներկայացնում եք Հայաստանը:
-Պարտավորված ես քեզ զգում քո երկիրը ներկայացնել ամենաբարձր մակարդակով, ուժերիդ ներածին չափով և ավելին։ Հայրենիքը շատ բարձր արժեք է, որի համար մարդիկ քրտինք և արյուն են թափում, մենք էլ մեր գործը պետք է անենք բարձր մակարդակով, պրոֆեսիոնալիզմով և պատվով։ 


-Մարզաձևի  ընտրությունն ինչո՞վ էին պայմանավորված:
-Սպորտային ընտանիքում եմ մեծացել, մեր ընտանիքում բոլորը կարատեիստներ են։ Ե՛վ հայրս, և՛ մայրս զբաղվել են կարատեով։ Հայրս երկար տարիներ մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչն է եղել: Ընտանեկան մթնոլորտը տարել է նրան, որ սկսենք սիրել մարզաձևը, զբաղվել, ինչն էլ դարձել է մեր ապրելակերպը։ Քույրս  մեծահասակների հավաքականի անդամ է, 13 տարեկան փոքր եղբայրս էլ է զբաղվում, լուրջ պոտենցիալ ունի:  Սպորտն ընտանիքում քննարկվում է անընդհատ։ 


-Կարողանում ե՞ք լիարժեք համատեղել մասնագիտությունն ու սպորտը, դժվարությունների չե՞ք հանդիպում. երկուսն էլ մեծ նվիրում են պահանջում:
-Բժշկական ոլորտի, կոնկրետ ատամնաբույժի ընտրությունը, պայմանավորված էր նրանով, որ ստոմատոլոգը կարողանում է իր ժամանակային գարֆիկն ազատ կառուցել. ինքն է որոշում, երբ բուժառուին կանչի, երբ բուժումն անցկացնի, ինչը թույլ կտա, որ ոչ մի խոչընդոտ չլինի:
Համատեղել կարելի է ամեն ինչ, պարզապես ցանկություն է պետք։ Հարկավոր է ճիշտ գրանցել ժամանակային գրաֆիկը, ճիշտ այդ ամենը կառավարել, ավելորդ ժամանակ չկորցնել ժամանակավոր, ոչ պետքական բաների վրա: Անհրաժեշտ է կենտրոնանալ բուն գործի վրա և փորձել հասնել ամենբարձր մակարդակի։

Սպորտ կարատե Լեհաստան Հայաստան ոսկե մեդալ չեմպիոն Դավիթ Մակյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին