f

Անկախ

Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ. Արցախի Անվտանգության խորհուրդ


Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության եւ պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել  Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակն՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տեղադրված այն լուսանկարին, որում իբր ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ձեռքսեղմումով դիմավորել է ադրբեջանցի պաշտոնյային։

«Վերջին օրվա ընթացքում որոշ սոցիալական ցանցերով, ինչպես նաեւ լրատվական գործունեություն իրականացնող ռեսուրսներով շրջանառվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի լուսանկարներից մեկը, եւ տեղադրվում են կեղծ լուրեր առ այն, թե իբր «Վիտալի Բալասանյանը Բերձորի հանձնում-ընդունումն է անում»։

 

 

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատանքի բերումով մշտապես այցելում է Հանրապետության տարբեր բնակավայրեր, զբաղվում անվտանգային խնդիրներով, իրականացնում պաշտոնեական գործառույթները։

Սույն լուսանկարն արվել է անհայտ անձի կողմից՝ անհայտ հանգամանքներում, երբ Վիտալի Բալասանյանը հերթական աշխատանքային այցով գտնվել է ռուսական խաղաղապահ զորքերի հենակետերից մեկում, որը տեղակայված է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու Շուշի քաղաքին կից գտնվող հատվածում, որտեղ զբաղվել է, մասնավորապես, Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող նոր երթուղու գործարկման հետ կապված անվտանգային խնդիրներով։

Վերլուծելով համացանցով տարածվող այս լուսանկարի կամայական «մեկնաբանությունները»՝ գալիս ենք այն եզրահանգման, որ Վիտալի Բալասանյանի դեմ իրականացվում է կազմակերպված արշավ՝ նպատակ ունենալով փորձել վարկաբեկել Արցախի Հանրապետության պաշտպանության եւ պետականության ամրապնդման գործում անուրանալի ավանդ ունեցող գործչի բարի անունը։

Ըստ այդմ, պատասխանատու հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր կենսագրության ընթացքում երբեւէ չի զբաղվել հայ ժողովրդի շահերին հակասող գործունեությամբ։ Վիտալի Բալասանյանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 5-ից Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո նա նվիրվել է օրհասական վիճակի հասցված Արցախի Հանրապետության անվտանգային դիրքերը վերականգնելու առաքելությանը, որի իրականացման արդյունքները բոլորս կարող ենք զգալ առօրյայում։

Խստորեն հորդորում ենք բոլորին՝ դադարեցնել անպատասխանատու ասեկոսություններ արտադրելու եւ շրջանառելու անպատիվ փորձերը, իսկ մեր հայրենակիցներին կոչ ենք անում տուրք չտալ զրպարտություններին։

Միեւնույն ժամանակ հավաստիացնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն անում են ամեն հնարավորը՝ Հանրապետությունում ապահովելու պատշաճ անվտանգային միջավայր»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Վիտալի Բալասանյան Անվտանգության խորհուրդ Արցախ հայտարարություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին