f

Անկախ

Կալիֆոռնիայում 2035-ից կարգելվի բենզինով ու դիզելային վառելիքով նոր ավտոմեքենաների վաճառքը


Կալիֆոռնիայի իշխանությունները լրջորեն են վերաբերվում ավտոմեքենաների արտանետումների խնդրին, և որոշել են 2035 թվականից նահանգում դադարեցնել բենզինային կամ դիզելային շարժիչներով նոր մեքենաների վաճառքը: Կալիֆոռնիայի մթնոլորտային ռեսուրսների խորհուրդը (CARB) համապատասխան որոշումը կայացրել է հինգշաբթի՝ օգոստոսի 25-ին,  գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կալիֆոռնիան ազգային և գլոբալ մակարդակներում ստանձնել է առաջամարտիկի դերը՝ հավակնոտ, բայց հասանելի նպատակներով»,- ասել է դեպարտամենտի ղեկավար Լիանի Ռանդոլֆը:

Դեռ 2020 թվականին ԱՄՆ ամենամեծ բնակչությունն ունեցող նահանգի՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել էր  ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու ծրագրի մասին, ըստ որի՝ բենզինով և դիզելային մեքենաներըն աստիճանաբար պետք է անհետանան Կալիֆոռնիայի փողոցներից։ Ակնկալվում է, որ մինչև 2026 թվականը էլեկտրական մեքենաներն ու հիբրիդները կկազմեն նոր ավտոմեքենաների վաճառքի ավելի քան մեկ երրորդը, իսկ մինչև 2030 թվականը՝ ավելի քան 65 տոկոսը:

Կալիֆոռնիան ԱՄՆ-ում նոր մեքենաների ամենամեծ շուկան է, և էլեկտրական մեքենաներն արդեն զգալի տեղ են գրավում այդ շուկայում:  Միևնույն ժամանակ, ամերիկյան այս նահանգը օդի աղտոտվածության մակարդակով բավականին վատ վիճակում է, նաև հաճախակի տուժում է անտառային հրդեհներից: Ըստ նահանգապետի՝ Կալիֆոռնիայում ջերմոցային գազերի արտանետումների ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում տրանսպորտին: Ծրագրի արդյունքում տեղական իշխանությունները նպատակ ունեն հասնել արտանետումների շուրջ 35 տոկոս կրճատման: 
 

ԱՄՆ Կալիֆոռնիա Աշխարհում էլեկտրամոբիլ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին