f

Անկախ

Մեր հարուստներն ու միլիոնատերերը երբևէ իրենց չեն նույնականցրել պետության հոգսերի և կարիքների հետ,անհաղորդ են մնացել պետության տառապանքից ու պայքարից


Եթե ուսումնասիրեք եվրոպական երկրների ռազմական պատմությունը, ապա կտեսնեք, որ Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Պռուսիայում բանակի կորիզը մշտապես կազմել են արքայական, իշխանական ընտանիքների ներկայացուցիչները, ավելին՝ նրանք եղել են իրենց ժամանակի լավագույն զինվորականները՝ ղեկավարելով էլիտար ստորաբաժանումներն ու կռվելով ամենաթեժ գոտիներում։ Ասվածի համատեքստում ռեկորդակիր են ավստրիացիները՝ Հաբսբուրգների կայսերական ընտանիքի ժառանգների մի զգալի մասը զոհվել են հենց պատերազմներում։ Իսկ Անգլիայում Պլանտագենետներից սկսած հստակ ավանդույթ է ձևավորվել, որ թագավորների որդիները պետք է անպայման կռվեն թեժ գոտիներում։

Իրավիճակը մի փոքր այլ է Ֆրանսիայի պարագայում, որտեղ Մեծ հեղափոխությունից հետո արդեն ժողովրդական զորեղ բանակ ստեղծվեց։ Մեծ հաշվով Նապոլեոն Բոնապարտի անպարտելի Մեծ բանակի հիմքում հենց Յակոբինյաններն են ու Հանրապետությունը։ Մինչ հեղափոխությունը ազնվական ծագում չունեցող զինվորները ավագ սերժանտից ավելի բարձր կոչում չէին կարող ստանալ։ Հեղափոխությունը վերացրեց այդ անհասկանալի արգելքը և ժողովրդական զանգվածներից դուրս եկան անհաշվելի քանակության տաղանդավոր զորահրամանատարներ։ Նապոլեոնի 26 մարշալներից և ավելի քան 1400 գեներալներից և ոչ մեկը հենց այնպես չի ստացել իր կոչումը։

Ավստրիայի և Պռուսիայի տրամաբանությունը գործում էր նաև Ռուսական բանակում։ Այստեղ նույնպես ցարական ընտանիքը արմատապես ներքաշված էր բանակային կյանքի մեջ, պարզապես խնդիրն այն էր, որ ճորտատիրության արատավոր նորմերը լայնորեն տարածված էին նաև բանակում, այսինքն՝ զինվորներին ճորտացնում էին։ Ծաղկում էր նաև կոռուպցիան։

Այնուամենայնիվ, բանակային կյանքը, ռազմարվեստը եվրոպական ինքնության և մշակույթի կարևորագույն ատրիբուտներն են եղել։ Հիմա է, որ հասնելով որոշակի քաղաքակրթական ունիվերսալ համակեցության, զորեղ այդ ավանդույթները նահանջել են։

Եվրոպական այս ավանդույթները տարածվել և ժառանգվել են նաև նորանկախ և շատ ավելի փոքր պետություններում՝ Հունաստանում, Բուլղարիայում, Իսրայելում և այլուր։

Տրամաբանության համաձայն նույնը պետք է կյանքի կոչվեր նաև Հայաստանում 1991-ից հետո։ Բայց եվրոպական իրական ու զտարյուն արժեքները ժառանգելու փոխարեն մենք ժամանակի ընթացքում որոշեցինք վերադառնալ մեր թշվառ ակունքներին՝ ֆիդայական մորուքին և առնել-ծախելու մշակույթին։ Պետությունն այնպես չարեց, որ բանակում ծառայելը մեծագույն պատիվ լինի, զինվորական լինելը նորաձև չդարձավ, ընդհակառակը՝ առաջնային պլան մղվեցին կիսագողական բարքերը, լավ տղա աֆիցեռները, դասալքությունը, սեփական բալեքին արտոնյալ պայմաններով ծառայության ուղարկելը, հայրական հոգատարությամբ լակոտներին բանակից փախցնելը։ Ինձ թվում է խնդիրն այն է, որ մեր հարուստներն ու միլիոնատերերը երբևէ իրենց չեն նույնականցրել պետության հոգսերի և կարիքների հետ։ Անհաղորդ են մնացել պետության տառապանքից ու պայքարից՝ ենթագիտակցորեն ունենալով այն համոզմունքը, թե փող կարելի է աշխատել նաև օտար տիրապետության պայմաններում։

Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արդեն իսկ գոյություն ունեցողը նորացնելու և արդկանացնելու փոխարեն, եղածն էլ քանդեց ու ոչնչացրեց։ Պապիկյան Սուրենի օրենքի նոր նախագիծը փաստացի այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Առանց այն էլ ռազմական ավանդույթներ չունեցող երկրում բանակից փախնելը ոչ միայն օրինականացվում է, այլ նաև դառնում պետական քաղաքականություն։

Կարպիս Փաշոյան ՖԲ Գրառում հայոց բանակ Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին