f

Անկախ

ԵՏՄ-ի երկրների հետ փոխադարձ առեւտուրը 2022թ. 1-ին կիսամյակում ավելացել է 52,5 տոկոսով կամ 1,7 մլրդ դոլարով. Փաշինյան


2022թ. առաջին կիսամյակում Հայաստանն ապահովել է ԵՏՄ-ի երկրների հետ առեւտրի ծավալի զգալի աճ։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ միջկառավարական խորհրդի նիստը կարեւոր հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակման եւ փոխընդունելի որոշումների մշակման, համաշխարհային տնտեսության մարտահրավերներից, որոնք վերջին ամիսներին անասելի չափեր եւ խորություն են ստացել, բխող ռիսկերը նվազագույնի հասցնելու լավ հնարավորություն է։

Նա նաեւ նշել է, որ չնայած գլոբալ տնտեսական վերափոխմանը եւ ֆինանսական համակարգերի էական ցնցումներին՝ նկատվում է առեւտրատնտեսական հարաբերությունների դրական դինամիկա՝ ԵՏՄ-ի առավելությունների շնորհիվ։

«2022թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵՏՄ-ի երկրների հետ առեւտրի ծավալի զգալի աճ։ Այդ ընթացքում փոխադարձ առեւտուրը ԵՏՄ-ի երկրների հետ ավելացել է 52,5 տոկոսով կամ 1,7 մլրդ դոլարով՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Հայաստանի արտահանումն ավելացել է 48,9, ներմուծումը՝ 54,2 տոկոսով։ Արտահանման աճի ցուցանիշը փոխադարձ առեւտրում ավելին է հայկական արտադրանքի աճի տեմպից երրորդ երկրների հետ առեւտրում։ Համոզված եմ, որ հաշվի առնելով նոր նախաձեռնությունները՝ հետագա համագործակցությունը պակաս արդյունավետ չի լինի»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Նշենք, որ անցած տարի ԵՏՄ-ի հետ փոխադարձ առեւտուրը հասել էր ռեկորդային՝ 72,6 մլրդ դոլարի։ 2021թ. փոխադարձ առեւտրի ծավալը հասել էր առավելագույնի Եվրասիական տնտեսական միության գործունեության շրջանում։ Այդ ցուցանիշը 31,9 տոկոսով ավելի էր, քան 2020թ., եւ 17,8 տոկոսով բարձր, քան 2019թ.։

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Ավելին
Ավելին