f

Անկախ

Հայկ Մարությանն իր մոնոներկայացմանը կօգտագործի Փաշինյանի «voice»-ները. նրա դեմ արշավ է սկսվել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանն առաջիկայում նոր շոու կմատուցի մարդկանց:

Մամուլում ավելի վաղ էր տեղեկություն տարածվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի սիրելին պատրաստվում է մոնոներկայացմամբ (Stand Up) հանդես գալ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներկայացման ժամանակ Հայկ Մարությանը օգտագործելու է Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի այլ անդամների՝ իրեն ուղարկված ձայնային հաղորդագրությունները (voice message): «Այդ հաղորդագրություններում այնպիսի դրվագներ կան, որտեղ Մարությանին կառավարվական կաբինետից հրահանգ կամ ոոշումներ են իջեցվում, թե այս կամ այն հարցի հետ ինչպես վարվի, կամ ինչ ելույթ ունենա. դրանք կհնչեն դահլիճում»,- ասաց մեր զրուցակիցը: Մարությանի կարծիքը, իհարկե, նույնպես փորձեցինք լսել, բայց իր գրասենյակի հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ տեղեկատվություն ստանալու մեր հարցմանն այդպես էլ պատասխան չեղավ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարությանի այս՝ «ձայնային հաղորդագրություններով» իշխանավորների երեսը պատռելու մտադրության մասին գործադրի անդամներին շշուկներ են հասել, ինչից հետո նրանք նախկին քաղաքապետին լռեցնելու ազդակներ են հղում:

Ու բնավ պատահական չէ, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրերս քաղաքապետարանի մասով «աղմկոտ» բացահայտումներ է արել: Խոսքն, ի դեպ, Հայկ Մարությանի կառավարման՝ 2018-ից ի վեր ընկած ժամանակահատվածի մասին է: Ըստ այդմ՝ քաղաքապետարանում 8.5 մլրդի խախտումներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ մայրաքաղաքը զրկվել է ավելի քան 6 մլրդ դրամի հավելյալ եկամուտ ունենալուց:

Ընտրություններից մեկ տարի առաջ երբեմնի սիրելի «սուպերքաղաքապետին» ՔՊ-ն սկսել է հարվածել, որի կառավարման շրջանում մայրաքաղաքի եւ որեւէ մի ոլորտում դրական շոշափելի տեղաշարժ այդպես էլ չգրանցվեց: Չի բացառվում՝ վերջին պահին նա այդ ձայնային հաղորդագրությունները չօգտագործի՝ հաշվի առնելով իր շուրջ սեղմվող օղակը»:

Ամբողջությամբ հոդվածը`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարության Նիկոլ Փաշինյան Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին