f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Հայաստանում գների բարձրացում կա, և արդեն նախկին նվազագույն զամբյուղի սահմանված թվերը չեն ապահովում այդ կենսաանվտանգությունը


Կառավարության երեկվա նիստում ներկայացված նախագծով սեպտեմբերի 1-ից 2-3 հազար դրամով կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը: 


Թեմայի շուրջ զրուցել ենք տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։

-Կառավարության որոշման համաձայն՝ թոշակները և նպաստները սեպտեմբերի 1-ից կավելանան, միջինը ընդամենը 2000-ական դրամով։ Արդյոք ինֆլյացիան հաշվի՞ են առել վերաինդեքսացիայի ժամանակ։

-Բնականաբար հաշվի չեն առել։ Այստեղ երկու լուծում կա․ քանի որ գները Հայաստանում և աշխարհով մեկ որոշակի փոփոխվեցին, և նաև Հայաստանում գների բարձրացում կա, և արդեն նախկին նվազագույն զամբյուղի սահմանված թվերը չեն ապահովում այդ կենսաանվտանգությունը և կենսաապահովման զամբյուղ չեն հանդիսանում, այդ զամբյուղի արժեքը բարձրացել է։ Այն առնվազն գերազանցում է 72-75 հազար դրամը՝ ամսվա կտրվածքով։ Հետևաբար սոցիալական պաշտպանության տեսանկյունից ճիշտ կլինի, որ այդպիսի թվեր լինեն պետության կողմից ապահովվող։ Պետությունն ու կառավարությունը շարժվում է երկու ճանապարհով,․ առաջին ճանապարհն այն է, որ եկող տարվա հունվարի 1-ից ցանկանում են բարձրացնեն նվազագույն աշխատավարձը՝ այն դարձնելով 75 հազար դրամ մաքուր՝ առանց հարկերի, հարկերով այն կդառնա մոտավորապես 100 հազար դրամ։ Այսինքն, նվազագույն աշխատավարձ ստացող անձը, եթե միայն ինքն է այդ փողը ստանում, այլ ոչ թե ընտանիք ունի, ապա կկարողանա զրոյի վրա դուրս գալ։ Հիմա կենսաթոշակների մասով մենք այդպիսի թվեր չունենք։ Ունենք 50-55 կամ այդ տարիներին ավելացած մինչև 60 հազար դրամ, իսկ մեծ մասը ստանում էր շատ ավելի ցածր կենսաթոշակ։ Հետևաբար այդ 2000-ական դրամները իրականում խնդիրը չեն լուծում։ Այսինքն, դրանք որոշակի օգնություն են թոշակառուին, բայց  կենսաապահովման տեսանկյունից դրանք չեն ապահովում այդ զամբյուղը և այդ ծախսերի մեծությունը, որն այսօր թելադրում են մեզ արդեն նոր գները և նոր իրավիճակը։ Բացի դրանից, հաշվի առնենք, որ տենդենցն այնպիսին է, որ կարծես թե այս տարվա գները կշարունակեն այսպես էլ մնալ։ Եվ հաշվի առնենք, որ ամռանը, որ որ միշտ ավելի էժան, կյանքի համար ավելի հարմար շրջան է համարվում Հայաստանում, մրգերի, բանջարեղենի առատության տեսանկյունից, այնուամենայնիվ այդ հնարավորությունները համարյա չունենք։ Ես կարծում եմ, որ ուղղակի սոցիալական պաշտպանության տեսանկյունից սա ավելի շատ հնչողություն ունի, որ կառավարությունն ուզում է ցույց տալ, որ իր ուշադրության ներքո է, ինքը ինչ-որ բան կարողանում է անել։ Ուրիշ բան է, որ հաշվարկվի և տեսնենք՝ արդյոք կառավարությունը ավելի մեծ հնարավորութոյւններ չունե՞ր։ Կարծում եմ՝ ունի, որովհետև պետական բյուջեից բավականին գումարներ ծախսվում է տարբեր ուղղություններով, նաև դոնորներից են գալիս որոշակի գումարներ՝ միջազգային կազմակերպություններից և այլն։ Այսինքն, եթե մենք գլոբալ նայենք՝ դնենք նժարի վրա սոցիալական պաշտպանության ծրագրերը, մյուս կողմից՝ ենթակառուցվածքների, բնակարաշինության համար կատարվող ծախսերը, մյուս կողմից դնենք ծախսեր, որոնք գուցե ուղղված են Արցախին, մի մասը՝ փախստականներին վերադարձած, պարգևավճարներ և այլն, պետք է տեսնենք, թե արդյոք այս լուծումն ամենաօպտիմա՞լն էր։ Արդյոք սա՞ էր եղած հնարավորությունը՝ 2000-ականով ավելացնել կենսաթոշակներն ու նպաստները, թե ոչ։ Այս հաշվարկը չի արված, ծախսերի տեսանկյունից սա չի գնահատված։  

Տեսեք, այսպիսի մի խնդիր էլ կա։ Հաճախ սոցիալական ծախսերը պետությունը դժվար է կատարում և դրանք հիմնականում անվերադարձելի են և մուլտիպլիկատիվ քիչ  էֆեկտ ստեղծող, որովհետև սոցիալական պաշտպանության տարբեր ծրագրերի ծախսերը, որոնք ուղղված են զբաղվածություն ստեղծելուն, կամ թոշակներին և այլն, դրանք ընդամենը այնքանով կարող են օգնել, որ մարդն աշխատանք ունենա կամ մարդը ավելի շատ թոշակ ստանա և այդ գումարները  ծախսի նույն տնտեսության մեջ, որտեղ ապրում է և ստեղծի որոշակի գնողականություն։ Բայց այդ ազդեցությունները  նման փոքր գումարների դեպքում շատ չնչին են լինելու։ Հետևաբար իրենք նաև տնտեսական տեսանկյունից այսպիսի էֆեկտ, այսպիսի վերադարձելիություն չեն ապահովելու։ Այսինքն, մենք այսպես փոքր-փոքր կտորներ ենք տալիս, որովհետև համարում ենք, որ չունենք հնարավորություններ, բայց հարկավոր է նաև հնարավորություններ ստեղծել ոչ թե միայն բյուջեից կտրելով, տալով սոցիալական ծրագրերին, այլ պետք է տնտեսական զարգացման մոդելների կատարելագործման շնորհիվ ստեղծել հնարավորություններ։ Այդ թվում նաև ժամանակին այդ հարցերը քննարկվել են, որ նաև տարիքավոր մարդիկ կարողանան աշխատանքով ապահովվել։ Այսինքն, խնդիրն այստեղ միայն այն չի, որ զուտ փորձենք թոշակ տալով հարցը ավարտել։ Եթե մենք թոշակով կենսաապահովումը, կենսաապահովման զամբյուղը չենք կարողանում ֆինանսավորել, ապա գուցե պետք է մտածենք այն մասին, որ այդ  տարիքի մարդիկ պետք է որոշակի աշխատա՞նք կարողանան կատարել և ունենան լրացուցիչ եկամուտներ, որը թոշակի հետ միասին կօգնեն այս խնդիրը կարգավորել։ Հայաստանում աշխատավորների 71 տոկոսը ստանում են մինչև 150 հազար դրամ։ Այսինքն, մենք իրականում գործ ունենք բավականին ցածր աշխատավարձի շեմով մեծամասնություն կազմող աշխատողների թվի հետ։ Դրանց գումարվում են նաև թոշակառուները, որոնք էլի ցածր են ստանում, և հետևաբար այդ ամբողջ զանգվածի տնտեսական ազդեցությունը մուլտիպլիկատիվ գնողունակությունը շատ փոքր է,  շատ սահմանափակված է։

- Սովորաբար թոշակների և նպաստների ավելացումը հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին էր լինում։ Ինչո՞վ է պայմանավորված այն, որ այս անգամ սեպտեմբերի 1-ից են բարձրանում։

- Այո, նոր տարվա հաշվարկներով են անում։ Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նվազագույն աշխատավարձն էլ նույն ժամանակ ուզենան բարձրացնել։ Մեկ այլ խնդիր էլ կա՝․ նվազագույն աշխատավարձի ավելացման դեպքում մասնավոր հատվածում նվազագույն աշխատավարձ ստացողների թիվը, մոտավորապես վճարվելիք ապագա նվազագույն աշխատավարձով, 6 անգամ ավելի կլինի, քան պետական համակարգում նվազագույն աշխատավարձ ստացողներինը։ Այսինքն, մասնավոր բիզնեսը հայտնվելու է բավականին մեծ գումարներ վճարելու մեջ։ Իսկ եթե բիզնեսի եկամտաբերությունը չի ավելանում, այս առումով էլ նվազագույն աշխատավարձ բարձրացնելը իր խնդիրները կառաջացնի՝ եկամտաբերության տեսանկյունից բիզնեսի և նրա հնարավորությունների տեսանկյունից։ Հիմա սոցիալական տեսանկյունից սրանք կարող  է մի փաթեթի մեջ լինեն՝ թոշակների բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, հետո նաև պետությունն ուզում է կիրառել նոր զբաղվածության ծրագրեր, որոնք ուղղված են լինելու գործատուին մոտիվացնելուն, ինչ-որ կոմպենսացիաներ տալ գումարների, որը նախկինում էլ  կար։

 

Գագիկ Մակարյան սպառողական զամբյուղ թոշակ Հայաստան հարցազրույց

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին