f

Անկախ

Վարսիկ Գրիգորյան․ «Հակված եղեք ամեն պարագայում և միշտ սիրել հայրենիքը»


Վերջերս «Դինամո» մարզապալատում կայացած սամբոյի 2022 թվականի Հայաստանի առաջնությունում կանանց պայքարում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և 54 կգ քաշային կարգում պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց հավաքականի առաջատար մարզուհի Վարսիկ Գրիգորյանը։
Անկախի հետ զրույցում Վարսիկը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի, հայրենիքի նկատմամբ  սիրո և ցանկության դեպքում ամեն ինչ հասցնելու ու ամեն բան հաղթահարելու մասին։ 


-Շնորհավորում ենք հերթական չեմպիոնության և Հայաստանում առաջինը ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել առաջնությանը։
-Եթե մեկ բառով ասեմ, թե ինչպես եմ պատրաստվել առաջնությանը, ապա կասեմ՝ «համառորեն»: Այժմ սամբոյի ֆեդերացիաի համար շատ ծանր և պատասխանատու ժամանակաշրջան է, քանի որ սամբոյի հայաստանյան ընտանիքը  հոկտեմբերի 14-16-ը պատրաստվում է Երևանում անցկացնել սամբոյի  դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները։ Այդ իսկ պատճառով մեր մարզումները եղել են ավելի ինքնուրույն, և ես շատ շնորհակալ եմ իմ թիմի անդամներին իրենց օգնության և համբերատարության համար։ Երբ մարզիկը քաշ է կորցնում և շարունակում է իջնել, դառնում է դյուրագրգիռ և նյարդային... շնորհակալ եմ, որ հանդուրժել են ինձ։ Ես սիրով կիսում եմ իմ մեդալը նրանց հետ: 


-Ի՞նչ տրամադրվածությամբ մոտեցաք առաջնությանը։
-Առաջնությանը մոտեցա, ինչպես միշտ, վճռական տրամադրվածությամբ։ Ամեն դեպքում մեծահասակներում գոտեմարտերը  այլ բնույթ ունեն, ավելի հանգիստ ես դառնում, սառնասիրտ, առանց խուճապի և համբերատար:


-Առաջնության ընթացքի, Ձեր անցկացրած գոտեմարտերի, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։ 
-Անցկացրել եմ երկու գոտեմարտ։ Առաջինն իմ քաշային կարգում  երիտասարդների Հայաստանի չեմպիոնի հետ եմ մրցել։ Զգացվում էր, որ սպորտը սիրում է։ Կարծում եմ՝ նրա մոտ  ամեն ինչ լավ է լինելու: 
Իսկ եզրափակչում մրցեցի սամբոյի Եվրոպայի առաջնության բազմակի մեդալակիր Մելինե Մամիկոնյանի հետ։ Նա ավելի ցածր քաշային կարգում էր հանդես գալիս, այս տարի որոշել էր փոխել քաշային կարգը: 
Գոտեմարտերս  դժվարություն չներկայացրին: Միայն պետք է վճռականություն, և ամեն ինչ կստացվի: 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
- Առաջնությունում հաղթանակն ինձ իրավունք տվեց վստահաբար ասելու, որ  Հայաստանի բազմակի չեմպիոն եմ:


-Սպորտը մեծ նվիրում է պահանջում։ Տեղյակ եմ, որ միաժամանակ և՛ սովորում եք, և՛ աշխատում։ Ինչպե՞ս եք կարողանում համատեղել և ամեն բան հասցնել։
-Ինչպես ասում են, մարդը այս աշխարհի էակներից ամենակատարյալն է, ու եթե մի բան մտքին դրել է ․․․ Կասեմ այն, որ պարզապես միջավայրն է  ստիպում անել շատ բան․ 2020-ի պատերազմը,  համաճարակը,  մեր հայրենիքի ներկայիս վիճակը ստիպում են  հասկանալ, որ մարդ  ակնթարթում կարող է կորցնել ամենը, ինչ ունի: Եվ քո կյանքի աշխատանքը, որը դու «վեհ» ես համարում, կարող է կորցնել իր արժեքը՝ համեմատվելով մեկ ուրիշի կորցրած «կյանքի» հետ:


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Ցավոք պետք է հայտնեմ, որ  ֆինանսական միջոցների սղության պատճառով առաջիկա Եվրոպայի առաջնությանն իմ և մյուս մարզիկների մասնակցությունը դեռ հայտնի չէ: Անկախ ամեն ինչից մենք սիրում ենք մեր հայրենիքը, դժվարություններն էլ միայն կոփում են: 
Ուզում եմ բոլորին մաղթել ուժեղ կամք և համբերություն․ հակված եղեք ամեն պարագայում և միշտ սիրել հայրենիքը:


 

սամբո սամբոյի ֆեդերացիա Սպորտ չեմպիոն Վարսիկ Գրիգորյան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին